Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության մեջ41-ամյա մի օտարերկրացին կալանավորվել էՄեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանի վրա իսրայելական հարձակումն Իրանում դիտարկում են նաև հարձակում քաղաքակրթության վրաՀասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետոՀայ շախմատիստները առաջատարների շարքում են Շախմատի Հնդկաստանի միջազգային մրցաշարումՓաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն, հիմնավորումներ է պահանջում հոգևորականներիցԿկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը հասնել Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետի փոփոխությանըԳաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել ՖարմանյանԲյուրական գյուղում հրդեհ է բռնկվել«Աստծո տունը «չուլան» անվանողին Պոլսո պատրիարքը պետք է դրակա՞ն վերաբերվեր»․ քաղաքագետԿարապետյանին կալանավորում են Եկեղեցուն աջակցելու և համերաշխություն հայտնելու համար․ Յակուբ ԱսաիդԿաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ ԱբրահամյանՍպերցյանի ժամանակը ՌՊԼ-ում սպառվել է. հեքիաթն է կանչումԻրանի 39 ցամաքային սահմանային կետերից Հայաստանի սահմանը համարվում է ամենավստահելիներիցՀՀ կառավարությունը չի ներկայացրել Թուրքիայի հետ սահմանի բացման դրական և բացասական կողմերըՄենք սիրում ենք մեր Հայրենիքը, իսկ նրանք դավաճաններ են և՛ Հավատքի, և՛ Հայրենիքի․ ԳաբրելյանովԹրամփն ու Էրդողանը փորձել են գաղտնի բանակցություններ կազմակերպել Իրանի հետԻսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆԲաքվից պահանջներ են հնչեցնում ՀՀ-ի նկատմամբ, այս անգամ՝ ի պաշտպանություն «Արևմտյան Ադրբեջանի»Բարձրաշեն գյուղում հրդեհ է բռնկվելՆաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել Ցրվենա Զվեզդայի հետՍամվել Շահրամանյանը չի կալանավորվելՄանրամասներ՝ Աշտարակ-Ագարակ ճանապարհի խոշոր ավտովթարից․ զոհ ու տուժածներ կանՀայրենիքին այսօր անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը․ Սամվել Կարապետյանի ուղերձըԲաքվից կրկին պահանջներ են հնչեցրել Հայաստանի նկատմամբԵրևանում երեք անչափահաս երեխաներ վթարի են ենթարկվելԹեհրանը պատրաստ կլինի հակահարված տալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին. Աբբաս ԱրաղչիՓաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ում աղքատության ցուցանիշն աճել էԵրևանից հարյուրավոր բուժաշխատողներ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են ԳյումրիԻրանը երկարաձգել է ավիաթռիչքների արգելքըՀարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ. Գյումրիի «Շիրակ»Կոչ եմ անում վաղը մի կողմ դնել բոլոր այդ տարաձայնությունները և կանգնել Եկեղեցու կողքին․ քաղաքագետԿլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում ՀայաստանումՀուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանը պետք է ազատ արձակվի․ Արա ԱբրահամյանԵթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատունԻրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 23-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետՅոթ Սրբություններ են դուրս բերվելու` ժողովրդի խոնարհման և երկրպագության համար. Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անվան երկրորդ ամառային դպրոցը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիում՝ հունիսի 23-ին, Երևանի որոշ հասցեներում՝ հունիսի 24-ինՀայրենիքի հետ կապը սկսվում է ընտանիքից. Սամվել Կարապետյանի դստեր հուզիչ գրառումըՍամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ ԱբրահամյանԵրևանը կորցնում է իր առողջ, կայուն, հզոր ծառատեսակներից մեկը՝ կաղնին. ահազանգ
Պարտված իշխանությունը հերթական պարտություններ է բերելու. Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի Թուրքիա այցի մասին
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումՄենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում.ՓաշինյանՆախարարի հրամանով ՆԳՆ-ում վարչության պետեր են նշանակվելՀրանտ Դինքի աղջիկը Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելՄարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Փաշինյան«Առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները». Վարուժան Գեղամյան
Հասարակություն

Համայնքային հողամասը գնել են 18 մլն դրամով և 21 օր անց վերավաճառել 263,5 մլն դրամով

Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավարը 2019թ. քաղաքացիների և իրավաբանական անձանց համար ընդլայնման ենթակա մոտ 18 հա հողամասը ուղիղ վաճառքով օտարել է քաղաքացուն, որից 21 օր անց նույն հողատարածքը 14 անգամ թանկ գնով վերավաճառվել է շվեյցարաբնակ, հայ գործարար Վարտան Սիրմակեսին:

 «Հետքը»-ը հայտնում է, որ համայնքին պատճառվել է խոշոր վնաս:

«Կառավարությունը 2017թ. դեկտեմբերի 14-ին որոշել է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ՓԲԸ-ն լուծարել: Ըստ այդ որոշման՝ ընկերությունը պետք է լուծարվեր ունեցած գույքը՝ 8.4 քմ ցախանոց, 94.8 քմ կիսաքանդ շինություն և 177.6 քմ պահեստ՝ ընդհանուր 280.8 քմ մակերեսով շինությունները դասական աճուրդով օտարելուց հետո:  

Կառավարության որոշման հիման վրա «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ընկերության տնօրենի 2019թ. մայիսի 30-ի հրամանով ստեղծվել է աճուրդային հանձնաժողով, իսկ աճուրդի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատման արժեքի 100%-ի չափը՝ 2 մլն 604 հազ. դրամ:

Աճուրդը կայացել է 2019թ. հուլիսի 1-ին: Կազմված արձանագրության համաձայն՝ աճուրդում հաղթող է ճանաչվել միակ մասնակից՝ 2 մլն 604 հազ. դրամ առաջարկած Հովհաննես Պոնչուկյանը: Վերջինիս և «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ընկերության միջև կնքվել է Բալահովիտում գտնվող նշված շինությունների առուվաճառքի պայմանագիր:

Հարկ է նշել, որ աճուրդի հայտարարության մեջ վերը նշված շինությունները նկարագրելիս նշվել է նաև 18.397 հա մակերեսով հողամասի մասին:

Կառավարության 2006թ. մայիսի 25-ի որոշմամբ՝ 18.397 հա հողամասը՝ որպես սեփականություն, փոխանցվել է Բալահովիտ համայնքին: Սակայն, Բալահովիտ համայնքի ղեկավարի 2016թ. որոշումով նշված հողատարածքն անհատույց օգտագործման է տրվել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ընկերությանը՝ իր կանոնադրային խնդիրները լուծելու նպատակով: Այսինքն՝ ընկերության լուծարումից հետո այդ հողամասի տնօրինման իրավունքը պատկանել է Բալահովիտ համայնքին:

Մինչդեռ Բալահովիտ համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018թ. հուլիսի 2-ի որոշումը, ինչպես նաև աճուրդով վաճառված անշարժ գուքի առուվաճառքի պայմանագիրը, համայնքի տարածքում գտնվող 18.397 հա հողատարածքը՝ 0.0336 հա արդյունաբերական օբյեկտները, 9.9517 հա «այլ հողատեսք», 8.412 հա հնդավոր հողատարածքները 2019թ. օգոստոսին որոշել է  ուղղակի վաճառքով օտարել աճուրդով գույքը ձեռք բերած Հովհաննես Պոնչուկյանին՝ գանձելով հողի կադաստրային լրիվ արժեքը՝ 16 մլն 201 հազ. 190 դրամ:

Դրա հիման վրա  Բալահովիտ համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանի և Հովհաննես Պոնչուկյանի միջև 2019թ. օգոստոսի 28-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Իսկ աճուրդի և ուղղակի վաճառքի պայմանագրերի հիման վրա 2019թ. սեպտեմբերին 18.397 հա հողատարածքի և 280.8 քմ մակերես ունեցող շինությունների նկատմամբ գրանցվել է Հովհաննես Պոնչուկյանի սեփականության իրավունքը:

Նշված անշարժ գույքը ձեռք բերելուց ընդամենը 21 օր հետո՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին, մոտ 263 մլն 541 հազ. դրամով, այսինքն օտարման գնից շուրջ 14 անգամ թանկ, օտարել է գործարար Վարտան Սիրմակեսին՝ վերջինիս հետ կնքելով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Դրանից օրեր անց շինությունների և հողամասի նկատմամբ գրանցվել է Վարտան Սիրմակեսի սեփականության իրավունքը:

Սա այն դեպքում, երբ Բալահովիտ համայնքի ավագանու 2018թ. հուլիսի 2-ի որոշման մեջ նշված էր, որ մոտ 18 հա հողամասը քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար է: Հետևաբար ավագանին թույլատրել է համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասն օտարել ուղղակի վաճառքի ձևով՝ կադաստրային արժեքով, եթե նշված հողամասը համապատասխանում է որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու Կառավարության սահմանված չափորոշիչներին և չի գտնվում սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում:

Հաշվի առնելով, որ այս պարագայում խախտվել են համայնքի շահերը, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը  առաջարկել է արդեն խոշորացված Աբովյան համայնքի ավագանուն՝ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան: Քանի որ ավագանին հայց չի հարուցել՝ Գլխավոր դատախազությունը 2025թ. մայիսի 8-ին դիմել է վարչական դատարան ընդդեմ Աբովյան համայնքի ղեկավարի՝ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում գտնվող 18.397 հա հողատարածքը Հովհաննես Պոնչուկյանին ուղղակի վաճառքով օտարելու որոշումն ու դրան հաջորդող գործարքներն առոչինչ ճանաչելու պահանջով:

Դատախազության դիրքորոշումն այն է, որ գործարքի ժամանակ գործող օրենսդրական կարգավորումներով՝ ընդլայնման նպատակով լրացուցիչ օտարվող հողամասի չափը չի կարող գերազանցել սեփականության իրավունքով տրամադրված (ձեռք բերված) հողամասի չափը։ Այս դեպքում սեփականության իրավունքով տրամադրվել էր 280.8քմ տարածք, որը չպետք է գերազանցվեր, մինչդեռ օտարվել է 18.397 հա տարածք։ 

Նշենք, որ Հովհաննես Պոնչուկյանին գտնել չկարողացանք։ Նա Հայաստանում հաշվառված չէ։ Հայտնի է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. ապրիլի 15-ի վճռով Հ․ Պոնչուկյանը սնանկ է ճանաչվել։ Ըստ վճռի՝  Հ. Պոնչուկյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձել մոտ 1 մլն դրամ՝ որպես Պոնչուկյանին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխելու դատական ծախսի գումար, որի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել էր կատարողական վարույթը:  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարտապան Հովհաննես Պոնչուկյանին պատկանող գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, և սնանկության գործով կառավարիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` սնանկության վերաբերյալ գործը ավարտելու մասին»,-ասվում է հոդվածում: