Պաղեստինից 15 տարի կպահանջվի բնականոն կյանքին վերադառնալու համար

Պաղեստինին պատերազմից վերականգնվելու համար 15 տարի կպահանջվի։
Այս մասին Բաղդադում հայտարարել է Պաղեստինի ազգային տնտեսության նախարար Մոհամմեդ ալ-Ամուրը։
«Իսրայելի հետ պատերազմի ավարտից հետո մեզ 15 տարի կպահանջվի բնականոն կյանքին վերադառնալու համար», - ընդգծել է ալ-Ամուրը։
Հավելենք, որ երեկ Politico-ն հոդված էր գրել այն մասին, որ ուսումնասիրությոնները ցույց են տվել, որ Գազայում պատերազմի հետևանքով զոհերի թիվը իրականում հասնում է մոտ 100 հազարի: