Իշխանության հետ լավ լինելը չի ապահովագրում պաշտոնանկումից, եթե տեղը պետք լինի մեկ ուրիշին. Մհեր Մկրտչյանը` Էմին Թորոսյանին

Ռեժիսոր, սցենարիստ, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարը Մհեր Մկրչտյանն արձագանքել է Էմին Թորոսյանին Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելուն.
«Էմին ջան թեթև տար)))..
Հիմա քեզ տհաճ ա, որ ուրիշ թատրոնների կոլեգաներդ նույնիսկ հանրային կես բառ չեն արտաբերի: Այդ լռությունը նրա համար է Էմին ջան, որ դու իմանաս իրանց գինը, նաև հիշես թե ինչու ես լուռ եղել ինքդ))))...
Կոլեգաներդ, ինչպես և ժամանակին դու, չեն հասկանում, որ իշխանության հետ ԼԱԱԱԱՎ լինելը չի ապահովագրում նրանց պաշտոնանկումից, եթե տեղը պետք լինի մեկ ուրիշին))))).. Կամ տարածքը` Գոյի դեպքում)))))...
Չտխրես երբ հասկանաս, որ ի աջակցություն քեզ թատրոնից դուրս է եկել ընդամենը 3-4 հոգի:
Նրբանկատ եղիր` թատրոնի դերասանները իրանց մասնագիտականով ուրիշ գործ չեն գտնի որևէ այլ թատրոնում:
Դու գիտես, որ Մհեր Մկրտչյանի թատրոնի ինձ լքած դերասանները արդեն պետք չեն նույնիսկ Նոր Մհեր Մկրտչյան թատրոնին: Ասա, որ արդար ա, Էմին))))..
Գրում են, որ տեղդ քպ-ի ավագանու անդամ են բերում: Շատ լավ որոշում ա ավինյանի կողմից` ողջունում եմ)))))...
Հ.Գ. Իսկ գուցե ճիշտ էի ես, որ չեմ կզել? Օրը հո գալու ա)))...»։