Թրամփը մերժել է Պուտինի առաջարկը՝ միջնորդել իսրայելա-իրանական հակամարտությունումՓաշինյանը վախենում է այն ամենից, ինչ կարող է հիշեցնել պատմական արմատ, շարունակություն, արժեք«Նախարա՛ր ես, արի՛, անհետ կորածների հարազատների վիճակը նայի, ԱԺ ում լացում էիր»․ ծնողները՝ Գալյանին (տեսանյութ)ՆԳՆ նախարարի հրամանով աղմկահարույց քրեական գործեր բացահայտած փոխգնդապետը նոր պաշտոն է ստացելՎրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կանԹուրքիան իր դեսպանն ունի ՀՀ-ում, այնտեղից են ասում՝ պայքարե՛ք Հայ եկեղեցու դեմ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպմանըԵրևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել էԵվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ ՓաշինյանինԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է ՀՀ իշխանության կողմից ոտնձգությունները ՀԱԵ-ի դեմԼաբորատոր փորձաքննության են հանձնվել «Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների պաղպաղակի նմուշներըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՍամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների. Եզրաս արքեպիսկոպոս ՆերսիսյանԱրուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՀղիության թեստը վերցրել՝ մարդկանց հղիությունը, կուսությունը, չբերությունն եք ստուգում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է
«Զանգեզուրի միջանցք» է ուզում տալ, ադրբեջանցիներին «վերադարձ» խոստանա․ քաղաքագետը՝ Փաշինյանի Թուրքիա մեկնելու մասին
Քննարկում ենք ոչ թե կուսակրոնության, այլ լեգիտիմության հարց․ ՓաշինյանԲացառվում է, մտքներիցդ հանեք. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ Վեհափառ Հայրապետի հեռանալու մասինԽաչատուր Սուքիասյանը թեւանցուկ արած ինչ–որ բան է շշնջում Նիկոլ Փաշինյանի ականջին (տեսանյութ)ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ
Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վրդովմունքն է հայտնում Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ ձեռնարկված անօրինությունների առթիվ․ հայտարարություն
Ապագա կա Սերգեյ Բագրատյանի համար․ Փաշինյանից դեռ sms չե՞ք ստացել․ հա՜, ամեն օր եք ստանում․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է. քաղաքագետԲանակում ատեստացիան ամենախայտառակ ջրբաժանն է․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Իլհամ Ալիևն այսօր հիշել է ադրբեջանցիների Հայաստանում իբր վերաբնակեցման մասինԱյսօր Արմեն Աբազյանն է, վաղը՝ դուք, քանի ուշ չէ, դադարե՛ք ծառայել այս իշխանություններին, վաղը ուշ կլինի․ Մանե ԹանդիլյանԱրփինե Սարգսյանին հարցնում եմ՝ ինչո՞ւ փոխեցին ոստիկանապետին, չի կարողանում պատասխանել․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է ԱԺ նախագահը. Արցախի ԱԺ հայտարարությունը
Ինչպես Սամվել Կարապետյանին բերեցին դատարան (տեսանյութ)Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրությունըՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին՝ արձանագրված խախտումների համարՀարգելի ընդդիմություն, էս տեմպերով մինչև 2026 թ. ընտրությունը՝ մեզնից մնալու է ը-ն, Հայաստանից հ-ն,- պետությունից էլ պ-ն. ՖարմանյանԹուրքիայի ռազմական ղեկավարությունը մեկնել է Իրանի սահման
Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է. ահազանգ
Ալեն Սիմոնյանն ասաց, թե որքան գումար պետք է վճարել՝ Փաշինյանից ազատվելու համար (տեսանյութ)Ուշքի եկեք. էլեկտրամատակարարման ոլորտի ամենափոքր ճգնաժամը երկարաժամկետ բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա. տնտեսագետՉեք ամաչո՞ւմ, Դուք գիտակցո՞ւմ եք, թե ով եք․ երկիրը պատերազմից 5 պակաս է, Դուք ստանձնել եք երկրի գինեկոլոգի և ուրոլոգի դերը․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Եթե ​​ժողովուրդը մեզ հետ է, ոչ մի խնդիր չի սպառնա Իրանին. Մասուդ ՓեզեշքիանՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում «Պիցցա Տաշիր»-ի բոլոր 36 հանրային սննդի կետերումՓաշինյանը ՀԷՑ-ի «ազգայնացում» ասելով՝ տապալում է ՀՀ-ում տնտեսական կարգը, դրանով նաև՝ սահմանադրական կարգը. Սոս ՀակոբյանԱնկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով․ Վարդան ՕսկանյանԹրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցելԳլխավոր դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամՀայաստանի կառավարումն իրականացվում է հակահամակարգային՝ «ручной режим»-ով. Վահե ԴավթյանՄինչև արյանս վերջին կաթիլը պայքարելու եմ ձեր թրքահպատակ իշխանության դեմ. Հովհաննես Պողոսյան
Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները` իբր իշխանության զավթման մասին, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն և ակնհայտ ճնշման փորձ են. հայտարարություն
Աբազյանին էլ որ հանեցին, մեր երեխեքի գործը գրելու են սառույցին, դնեն արևի տակ․ անհետ կորածի հարազատ (տեսանյութ)Այս նույն ձեռագրի դրսևորումն է՝ «խռխռացող» արշավը Սամվել Կարապետյանի դեմ․ Վահե ՀակոբյանԵկել եմ, կանգնեմ իմ Սամվել Կարապետյանի կողքին․ Ռազմիկ Ամյան (տեսանյութ)
Մամուլ

ՆԳ նախարարն առաջարկել է Արցախի ներկայացուցչությունը փակել աստիճանաբար՝ միաժամանակ ցույց տալով, թե իբր մտահոգված են փախստականների հարցով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի վերջին Երևանում տեղի ունեցան Արցախի Հանրապետությունից բռնագաղթված մեր հայրենակիցների բողոքի ցույցերը, որոնց նպատակն էր ՀՀ կառավարության առջև բարձրաձայնել մի շարք պահանջներ։ Ցուցարարները կառավարությունից պահանջել են ապահովել արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքը, հասնել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, լուծել մի շարք սոցիալական խնդիրներ, որոնց բախվել են հայ փախստականներն, ու պահանջել են կառավարությունից ստիպել Ադրբեջանին պահպանել հայկական մշակութային ժառանգությունը կորսված տարածքներում։

Թեմային անդրադառնալով և կառավարության իր աղբյուրին հղում տալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ ՀՀ իշխանությունները պատրաստ չէին արցախցիների անսպասելի բողոքի ակցիաներին. «ՀՀ վարչապետը շտապ խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են հնարավոր քայլերը՝ արցախցի փախստականների դժգոհությունը մեղմելու համար։ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ այդ հարցի լուծումը պետք է սկսել ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության իրավական և փաստացի փակման գործընթացից, քանի որ այն անմիջական սպառնալիք է ներկայացնում պետության գոյությանը։ Ներկաներն աջակցել են Փաշինյանի առաջարկին, ինչպես նաև կիսվել են իրենց մտքերով այդ խնդրի շուրջ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկաները զարմացած էին, քանի որ այդ հարցի քննարկմանն ակտիվ մասնակցում էր նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նմանատիպ խորհրդակցությունների ընթացքում նա հիմնականում լռում է և համաձայնում է մեծամասնության կարծիքի հետ։

Սակայն այդ հանդիպմանը ՆԳ նախարարն առաջարկել է իր ծրագիրը՝ երկրում իրավիճակի կայունացման հետ կապված։ Սարգսյանը նշել է, որ Արցախի ներկայացուցչության փակումը պետք է իրականացնել աստիճանաբար։ Առաջին հերթին պետք է ԶԼՄ-ների միջոցով հասնել լայն լուսաբանմանն այն գործընթացի, թե իբր կառավարությունը հետաքրքրված է փախստականների սոցիալական խնդիրների լուծմամբ։

Նախատեսվում է օգտագործել նաև ցուցարարների այն առաջնորդներին, որոնք առաջ են շարժվում ոչ թե քաղաքական հետաքրքրություններով, այլ բացառապես սոցիալական։ Նախարարը պնդել է, որ այդ կերպ հնարավոր կլինի լիցքաթափել ներքաղաքական լարվածությունն ու նախընտրական շրջանում իշխող ուժի կողմը գրավել ընտրողներին։

Դրան զուգահեռ՝ նրա ղեկավարած նախարարությունը շարունակելու է առգրավել ներկայացուցչության բալանսում և պաշտոնական փաստաթղթերում առկա ավտոմեքենաները։ Այսպիսով, ՀՀ-ում վերանալու է Արցախի Հանրապետության մասին իրավական որևէ հիշատակում։ Դա թույլ կտա դատարանին՝ այդ կառույցի հետագա գործունեությունը ՀՀ տարածքում ճանաչել անօրինական և սկսել քաղաքականապես «առավել ակտիվ» գործիչների դեմ քրեական հետապնդումները։

Արփինե Սարգսյանը հանդիպման մասնակիցներին հավաստիացրել է, որ իրավիճակի կտրուկ լարման և խաղաղ ցույցերը հեղափոխական անվերահսկելի շարժումների վերածվելու պարագայում ՆԳՆ ստորաբաժանումները կկարողանան ճնշել հնարավոր ապստամբությունը։ Նա տեղեկություններ է ներկայացրել ցույցերը ուժով ցրելու համար նախատեսված նոր տեխնիկական միջոցների գնման մասին, այդ թվում՝ հատուկ բարիկադների, ձերբակալվածների համար նախատեսված ֆուրգոնների, ոստիկանական դրոնների, ձայնային նռնակների, ռետինե մահակների վերաբերյալ։ Սարգսյանը հավելել է, որ ոստիկանական գվարդիայի ձևավորման գործընթացը մտնում է ավարտական փուլ։ Նրա խոսքով, ՆԳՆ-ն պատրաստվում է ուժային մեթոդներ կիրառել Արցախի Հանրապետության ներկայացուցչության անդամների, ցուցարարների և նրանց աջակցող քաղաքացիների նկատմամբ, եթե նրանք դիմադրություն ցույց տան ոստիկանությանը։ Լսելով նախարարի զեկույցը՝ Փաշինյանը պաշտպանել է նրա առաջարկությունը և հրահանգել է կյանքի կոչել այդ միջոցառումները՝ հատուկ շեշտելով, որ ամեն ինչ պետք է անել իշխանափոխություն թույլ չտալու համար»։

Այսպիսով, ըստ ալիքի հեղինակնեևրի, նախարար Սարգսյանի առաջ քաշած ծրագիրը պոպուլիզմի հերթական դրսևորումն է՝առկա ներքին խնդիրների ֆոնին. «Առաջարկելով բռնագաղթվածների ուշադրությունը շեղել տեղեկատվական աղմուկով՝ ՆԳ նախարարը կրկնօրինակում է Փաշինյանի հռետորաբանությունը։ Ճգնաժամի բուն պատճառները լուծելու փոխարեն, ստեղծվում է ծխածածկույթ իրական գործողությունների շուրջ, որոնց նպատակը չհիմնավորված ռեպրեսիաների, քաղաքական բռնաճնշումների կիրառումն է՝ ի շահ իշխող էլիտաների։ Կարևոր է նշել, որ ՆԳ նախարարի գործողություններն իրենց մեջ կարող են ունենալ նաև այլ պատճառ։ Բռնագաղթվածների խնդիրների արագ լուծումն՝ ի շահ կառավարության, այդ թվում՝ ուժի կիրառմամբ, կարող է դառնալ Արփինե Սարգսյանի «այցեքարտը» և թույլ կտա նրան աչքի ընկնել վարչապետի մոտ՝ այլ պաշտոնյաների ֆոնին։ Այդ սցենարը լուրջ խթան կհանդիսանա նախարարի ամբիցիաների բավարարման համար»։

Ի հավելում՝ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչության շրջանում ՆԳՆ-ն, ի տարբերություն այլ ինստիտուտների, վայելում է բարձր աջակցություն, Սարգսյանը կարող է ապագայում իրական մրցակից դառնալ քաղաքական վերնախավին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում