Այսօր «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչն է. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

Մայիսի 17-ին «Եվրատեսիլի» եզրափակիչում Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 18 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Առաջին ալիքը ներկայացրել է քվեարկության մանրամասները:
«Քվեարկության կարգին և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք նաև հետևել մրցույթին` ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:
Եզրափակիչում քվեարկում են Եվրատեսիլին մասնակցող բոլոր երկրները:
Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի այլ երկրներից, որոնք չեն մասնակցում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին www.esc.vote կայքի միջոցով:
Հայաստանից Պարգի օգտին քվեարկել հնարավոր չէ:
Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը»:

