«Նախարա՛ր ես, արի՛, անհետ կորածների հարազատների վիճակը նայի, ԱԺ ում լացում էիր»․ ծնողները՝ Գալյանին (տեսանյութ)ՆԳՆ նախարարի հրամանով աղմկահարույց քրեական գործեր բացահայտած փոխգնդապետը նոր պաշտոն է ստացելՎրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կանԹուրքիան իր դեսպանն ունի ՀՀ-ում, այնտեղից են ասում՝ պայքարե՛ք Հայ եկեղեցու դեմ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպմանըԵրևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել էԵվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ ՓաշինյանինԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է ՀՀ իշխանության կողմից ոտնձգությունները ՀԱԵ-ի դեմԼաբորատոր փորձաքննության են հանձնվել «Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների պաղպաղակի նմուշներըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՍամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների. Եզրաս արքեպիսկոպոս ՆերսիսյանԱրուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՀղիության թեստը վերցրել՝ մարդկանց հղիությունը, կուսությունը, չբերությունն եք ստուգում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է
«Զանգեզուրի միջանցք» է ուզում տալ, ադրբեջանցիներին «վերադարձ» խոստանա․ քաղաքագետը՝ Փաշինյանի Թուրքիա մեկնելու մասին
Քննարկում ենք ոչ թե կուսակրոնության, այլ լեգիտիմության հարց․ ՓաշինյանԲացառվում է, մտքներիցդ հանեք. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ Վեհափառ Հայրապետի հեռանալու մասինԽաչատուր Սուքիասյանը թեւանցուկ արած ինչ–որ բան է շշնջում Նիկոլ Փաշինյանի ականջին (տեսանյութ)ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ
Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վրդովմունքն է հայտնում Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ ձեռնարկված անօրինությունների առթիվ․ հայտարարություն
Ապագա կա Սերգեյ Բագրատյանի համար․ Փաշինյանից դեռ sms չե՞ք ստացել․ հա՜, ամեն օր եք ստանում․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է. քաղաքագետԲանակում ատեստացիան ամենախայտառակ ջրբաժանն է․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Իլհամ Ալիևն այսօր հիշել է ադրբեջանցիների Հայաստանում իբր վերաբնակեցման մասինԱյսօր Արմեն Աբազյանն է, վաղը՝ դուք, քանի ուշ չէ, դադարե՛ք ծառայել այս իշխանություններին, վաղը ուշ կլինի․ Մանե ԹանդիլյանԱրփինե Սարգսյանին հարցնում եմ՝ ինչո՞ւ փոխեցին ոստիկանապետին, չի կարողանում պատասխանել․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է ԱԺ նախագահը. Արցախի ԱԺ հայտարարությունը
Ինչպես Սամվել Կարապետյանին բերեցին դատարան (տեսանյութ)Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրությունըՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին՝ արձանագրված խախտումների համարՀարգելի ընդդիմություն, էս տեմպերով մինչև 2026 թ. ընտրությունը՝ մեզնից մնալու է ը-ն, Հայաստանից հ-ն,- պետությունից էլ պ-ն. ՖարմանյանԹուրքիայի ռազմական ղեկավարությունը մեկնել է Իրանի սահման
Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է. ահազանգ
Ալեն Սիմոնյանն ասաց, թե որքան գումար պետք է վճարել՝ Փաշինյանից ազատվելու համար (տեսանյութ)Ուշքի եկեք. էլեկտրամատակարարման ոլորտի ամենափոքր ճգնաժամը երկարաժամկետ բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա. տնտեսագետՉեք ամաչո՞ւմ, Դուք գիտակցո՞ւմ եք, թե ով եք․ երկիրը պատերազմից 5 պակաս է, Դուք ստանձնել եք երկրի գինեկոլոգի և ուրոլոգի դերը․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Եթե ​​ժողովուրդը մեզ հետ է, ոչ մի խնդիր չի սպառնա Իրանին. Մասուդ ՓեզեշքիանՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում «Պիցցա Տաշիր»-ի բոլոր 36 հանրային սննդի կետերումՓաշինյանը ՀԷՑ-ի «ազգայնացում» ասելով՝ տապալում է ՀՀ-ում տնտեսական կարգը, դրանով նաև՝ սահմանադրական կարգը. Սոս ՀակոբյանԱնկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով․ Վարդան ՕսկանյանԹրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցելԳլխավոր դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամՀայաստանի կառավարումն իրականացվում է հակահամակարգային՝ «ручной режим»-ով. Վահե ԴավթյանՄինչև արյանս վերջին կաթիլը պայքարելու եմ ձեր թրքահպատակ իշխանության դեմ. Հովհաննես Պողոսյան
Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները` իբր իշխանության զավթման մասին, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն և ակնհայտ ճնշման փորձ են. հայտարարություն
Աբազյանին էլ որ հանեցին, մեր երեխեքի գործը գրելու են սառույցին, դնեն արևի տակ․ անհետ կորածի հարազատ (տեսանյութ)Այս նույն ձեռագրի դրսևորումն է՝ «խռխռացող» արշավը Սամվել Կարապետյանի դեմ․ Վահե ՀակոբյանԵկել եմ, կանգնեմ իմ Սամվել Կարապետյանի կողքին․ Ռազմիկ Ամյան (տեսանյութ)Չենք հասկանում՝ ինչ հիմքով էին մեզ ձերբակալել. ամբողջը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Իրանի ոստիկանությունը կանխել է Թեհրանի հարավային արվարձանում ահաբեկչական հարձակումների շարք
Հասարակություն

Արցախի մշակութային ժառանգությունը՝ բռնազավթման, յուրացման և ջնջման պետական քաղաքականության թիրախում

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․

«Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ ամենամյա տոն, որի պաշտոնական նպատակն է ընդգծել թանգարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման, ինչպես նաև՝ մշակութային ժառանգության պահպանման և տարածման գործում։ Այս նախաձեռնությունը հիմնադրվել է 1977 թվականի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 11-րդ գլխավոր համաժողովի ընթացքում։ 1978 թվականից ի վեր օրը նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։

1992 թվականից սկսած՝ Թանգարանների միջազգային օրը յուրաքանչյուր տարի ունենում է որոշակի թեմա, որը կոչված է համախմբելու թանգարանային համայնքը և խթանելու մշակութային ինստիտուտների ակտիվ մասնակցությունը համաշխարհային գործընթացներին։ Սակայն այս խորհրդանշական նախաձեռնությունները հաճախ անզոր են իրական ազդեցություն ունենալու՝ հատկապես այն պարագայում, երբ մշակութային ժառանգությունը հայտնվում է բռնազավթման, մշակութային յուրացման և ջնջման պետական քաղաքականության թիրախում։

Այս մասին ամենաակնառու վկայությունն է բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող պետական մակարդակի մշակութային ցեղասպանությունը, որն իր ծավալներով հանդիսանում է 21-րդ դարի ամենալուրջ սպառնալիքներից մեկը՝ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության համար։

Հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության բնօրրաններից մեկը հանդիսացող Արցախը տարիներ շարունակ ակտիվորեն մասնակցել է Թանգարանների միջազգային օրվան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, գիտաժողովներ, կրթական ծրագրեր ու մշակութային միջոցառումներ՝ նպատակ ունենալով ներկայացնել իր հարուստ և բազմաշերտ ժառանգությունը։

Սակայն 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից հետո, Արցախի շուրջ 28 պետական և մասնավոր թանգարաններն ու հավաքածուները՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ նմուշներով, զրկվեցին ոչ միայն այդ օրը նշելու իրավունքից, այլև հայտնվեցին յուրացման, կեղծման և նպատակային ոչնչացման իրական սպառնալիքի առաջ։ Այս թանգարանները փաստացի լռեցվել են, իսկ նրանց հավաքածուները՝ կանգնած են ոչնչացման եզրին։

Արցախի մշակութային ժառանգությունը, որը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլև ունի համամարդկային արժեք, բռնազավթվել է մի արհեստածին պետության կողմից, որը տարիներ շարունակ իրականացնում է հայկական հիշողության համակարգված ոչնչացման պետական քաղաքականություն՝ պատմության աղավաղման, պատմա-ճարտարապետական հուշարձանների «վերագրման» ու ֆիզիկական ոչնչացման միջոցով։

Թանգարանների միջազգային օրն այս իրողությունների պայմաններում պետք է դադարի լինելու միայն հանդիսավոր միջոցառումների առիթ։ Այն պետք է դառնա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու կարևորագույն օրերից մեկը, երբ բարձրաձայնվում են մշակութային ահազանգերը՝ ի պաշտպանություն նրանց, որոնց ձայնը լռեցվել է, իսկ ժառանգությունը՝ գտնվում է ոչնչացման վտանգի տակ»: