Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՍամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների. Եզրաս արքեպիսկոպոս ՆերսիսյանԱրուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՀղիության թեստը վերցրել՝ մարդկանց հղիությունը, կուսությունը, չբերությունն եք ստուգում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է
«Զանգեզուրի միջանցք» է ուզում տալ, ադրբեջանցիներին «վերադարձ» խոստանա․ քաղաքագետը՝ Փաշինյանի Թուրքիա մեկնելու մասին
Քննարկում ենք ոչ թե կուսակրոնության, այլ լեգիտիմության հարց․ ՓաշինյանԲացառվում է, մտքներիցդ հանեք. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ Վեհափառ Հայրապետի հեռանալու մասինԽաչատուր Սուքիասյանը թեւանցուկ արած ինչ–որ բան է շշնջում Նիկոլ Փաշինյանի ականջին (տեսանյութ)ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ
Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վրդովմունքն է հայտնում Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ ձեռնարկված անօրինությունների առթիվ․ հայտարարություն
Ապագա կա Սերգեյ Բագրատյանի համար․ Փաշինյանից դեռ sms չե՞ք ստացել․ հա՜, ամեն օր եք ստանում․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է. քաղաքագետԲանակում ատեստացիան ամենախայտառակ ջրբաժանն է․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Իլհամ Ալիևն այսօր հիշել է ադրբեջանցիների Հայաստանում իբր վերաբնակեցման մասինԱյսօր Արմեն Աբազյանն է, վաղը՝ դուք, քանի ուշ չէ, դադարե՛ք ծառայել այս իշխանություններին, վաղը ուշ կլինի․ Մանե ԹանդիլյանԱրփինե Սարգսյանին հարցնում եմ՝ ինչո՞ւ փոխեցին ոստիկանապետին, չի կարողանում պատասխանել․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է ԱԺ նախագահը. Արցախի ԱԺ հայտարարությունը
Ինչպես Սամվել Կարապետյանին բերեցին դատարան (տեսանյութ)Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրությունըՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին՝ արձանագրված խախտումների համարՀարգելի ընդդիմություն, էս տեմպերով մինչև 2026 թ. ընտրությունը՝ մեզնից մնալու է ը-ն, Հայաստանից հ-ն,- պետությունից էլ պ-ն. ՖարմանյանԹուրքիայի ռազմական ղեկավարությունը մեկնել է Իրանի սահման
Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է. ահազանգ
Ալեն Սիմոնյանն ասաց, թե որքան գումար պետք է վճարել՝ Փաշինյանից ազատվելու համար (տեսանյութ)Ուշքի եկեք. էլեկտրամատակարարման ոլորտի ամենափոքր ճգնաժամը երկարաժամկետ բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա. տնտեսագետՉեք ամաչո՞ւմ, Դուք գիտակցո՞ւմ եք, թե ով եք․ երկիրը պատերազմից 5 պակաս է, Դուք ստանձնել եք երկրի գինեկոլոգի և ուրոլոգի դերը․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Եթե ​​ժողովուրդը մեզ հետ է, ոչ մի խնդիր չի սպառնա Իրանին. Մասուդ ՓեզեշքիանՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում «Պիցցա Տաշիր»-ի բոլոր 36 հանրային սննդի կետերումՓաշինյանը ՀԷՑ-ի «ազգայնացում» ասելով՝ տապալում է ՀՀ-ում տնտեսական կարգը, դրանով նաև՝ սահմանադրական կարգը. Սոս ՀակոբյանԱնկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով․ Վարդան ՕսկանյանԹրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցելԳլխավոր դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամՀայաստանի կառավարումն իրականացվում է հակահամակարգային՝ «ручной режим»-ով. Վահե ԴավթյանՄինչև արյանս վերջին կաթիլը պայքարելու եմ ձեր թրքահպատակ իշխանության դեմ. Հովհաննես Պողոսյան
Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները` իբր իշխանության զավթման մասին, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն և ակնհայտ ճնշման փորձ են. հայտարարություն
Աբազյանին էլ որ հանեցին, մեր երեխեքի գործը գրելու են սառույցին, դնեն արևի տակ․ անհետ կորածի հարազատ (տեսանյութ)Այս նույն ձեռագրի դրսևորումն է՝ «խռխռացող» արշավը Սամվել Կարապետյանի դեմ․ Վահե ՀակոբյանԵկել եմ, կանգնեմ իմ Սամվել Կարապետյանի կողքին․ Ռազմիկ Ամյան (տեսանյութ)Չենք հասկանում՝ ինչ հիմքով էին մեզ ձերբակալել. ամբողջը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Իրանի ոստիկանությունը կանխել է Թեհրանի հարավային արվարձանում ահաբեկչական հարձակումների շարքՍամվել Կարապետյանին մեղադրանք են առաջադրել, փորձում են կալանքի տանել. փաստաբան5 տարի լարված պայմաններում ԱԱԾ-ում աշխատել է, մի քիչ թող հանգստանա. Փաշինյանը` Աբազյանի ազատման մասինԻրանը կարող է հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին. ԱՄՆ-ն իր զորքերին բերել է մարտական վիճակիԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըՄոսկվայում Սամվել Կարապետյանը մրցակից է ծագումով Ադրբեջանից միլիարդատեր Գոդ Նիսանովին. Կարապետյանի վրա հարձակման պատճառներըԱբսուրդի ժանրից․ ապօրինի գործընթաց է․ փաստաբանները՝ Սամվել Կարապետյանի ձերբակալման մասին (տեսանյութ)Կարմիրբերետավորի կողմից հարված ստացած լրագրողը տուժող է ճանաչվելԵրբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել․ Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածելՄեծ թվով ոստիկաններ ժամանեցին ՔԿ, որտեղ Սամվել Կարապետյանի աջակիցներն են (տեսանյութ)
Հասարակություն

Նոր մեքենա, նոր տուն՝ Ծաղկաձորում, արժեթղթեր ու փողեր․ «Քաղաքական վենդետա լինելու է», «համբալի լավը» ասող Արսեն Թորոսյանի վերջին հայտարարագիրը

168.am-ը գրում է․ 

2026 թվականին ընտրական պրոցեսներում Նիկոլ Փաշինյանի արևի տակ սեփական տեղն ապահովելու համար այս օրերին ԱԺ-ում ՔՊ-ականները գերակտիվ են։ Նրանք սկսել են առավել սուր արձագանքել ընդդիմությանը, նորից հիշել նախկինների  զանցանքները՝ մոռանալով սեփական մեղքերը, հաթաթաներ տալ ու անգամ սպառնալ վենդետաներով։

«Քաղաքական վենդետա լինելու է», «համբալի լավը», – օրերս հայտարարել է կարկառուն ՔՊ-ական Արսեն Թորոսյանը՝ ընդդիմությանն ուղղված իր խոսքում։

Թե ի՞նչ ձեռքբերում է ունեցել այս տարիներին պետությունն այս իշխանական սուբյեկտի մասնակցությամբ, որ նա այս կերպ քննադատում է երկու հայկական պետություն պահած նախկին իշխանություններին, պետք է ուղղակի նայել խոստումների ու իրականության տարբերությանը։ Իսկ այս իշխանությունների թողած իրականությունը դեռ չափվում է կորուստներով

Հարցն այն է՝ ի՞նչ անձնական ձեռքբերումներ է ունեցել ՔՊ-ական Արսեն Թորոսյանն այս տարիներին այստեղ առաջընթացը նկատելի է։ Ներկայացնում ենք հայտարարագրում նշվածները, իսկ իշխանափոխությունից հետո այլ դրվագներ ևս կբացահայտվեն:

Այսպիսով, այս ամսվա սկզբին ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը, որից տեղեկանում ենք, որ Արսեն Թորոսյանը գույքի համալրում ունի, ինչպես նաև գնել է նոր մեքենա՝ «Տեսլա»։

Տվյալ տարում Արսեն Թորոսյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 2011 թվականին Նոր Նորքում գնված հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տունը՝ իր տնտեսական շինություններով, որը տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով, 2020 թվականին Ծաղկաձորում գնված հողամասը, որը տնօրինում է միանձնյա, և 2024 թվականին դարձյալ Ծաղկաձորում գնված  անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով։ Վերջին գնումն արժեցել է 75 միլիոն դրամ։

Հաշվետու տարում Արսեն Թորոսյանը ձեռք է բերել նաև 2022 թվականի արտադրության «Տեսլա» մակնիշի մեքենա։

Նա այս տարի ևս պահպանել է 2023 թվականին «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ից և  UniCredit Bank Austria AG-ից գնած արժեթղթերը տվյալ տարվա սկզբում  1,030,000 դրամ և  49,500 եվրո, տարեվերջին՝ 0 դրամ և 50,500 եվրո։

Արսեն Թորոսյանն իր հայտարարագրում նշել է «Ծաղկաձոր Պարկ» ՍՊԸ-ից ստացած երկու՝ 15 միլիոն 750,000 դրամ և  1 միլիոն 750,000 դրամ փոխառության մասին։

ՔՊ-ական պատգամավորի դրամական միջոցները

Արսեն Թորոսյանի բանկային հաշիվների մնացորդները հինգ բանկերում հիմնականում նվազել են․ տարեսկզբին առկա 166.93 դրամը տարեվերջին կազմել է 322.31 դրամ, 1,355.21 եվրոն՝ 450.14  եվրո,  88.29 դոլարը՝ 46.77 դոլար և  686,290.49 դրամը՝ 593,593.29 դրամ, սակայն եռապատկվել են կանխիկ միջոցները՝ տարեսկզբի 1 միլիոն դրամի փոխարեն՝ տարեվերջին կազմելով 3 միլիոն դրամ։

Պատգամավորի՝ հաշվետու տարվա՝ 2024 թվականի եկամուտները կազմել են 13 միլիոն 491,955 դրամ, որը ձևավորվել է ֆինանսների նախարարությունից ստացած 2 միլիոն 063,918 դրամից (եկամտահարկի վերադարձ),  «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացած 1,015,000 դրամ այլ եկամուտներից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ստացած 392,500 դրամ այլ եկամուտներից և ԱԺ-ից ստացած 10,020,537 դրամ աշխատավարձից։

Նշվում է նաև, որ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 միլիոն 470․922 դրամ, հիփոթեքի առարկան նոր կառուցվող բնակարանն է բազմաբնակարան շենքում։

Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում

Այս բաժնում հայտարարատու պաշտոնյան նշել է իր կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի «ՄԻԲՍ»-ում ունեցած բաժնեմասի մասին, ապա նշել այդ կազմակերպությունում՝ տնօրենի պաշտոնում նրա ներկայացվածության մասին։ Ի դեպ, այս դրվագի մասին մամուլը շատ է գրել ՝ տեղեկացնելով, որ «նախկիններին բյուջեի թալանի մեջ մեղադրող Արսեն Թորոսյանն իր կնոջը պատկանող «Միբս» բժշկական կենտրոնը դարձրել է արտոնյալ կենտրոն  «Միբս» բժշկական կենտրոնը, որը 2017 թվականին պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, հեղափոխությունից հետո դարձել է պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկը:

2017 թվականին Արսեն Թորոսյանի կնոջը փաստացի պատկանող բժշկական կենտրոնը 0 դրամ գումար է ստացել, բայց հեղափոխությունից հետո՝ 2018-ին, ստացել է 25.1 մլն դրամ: 2019 թվականին նախարար Արսեն Թորոսյանն իր կնոջը բյուջեից փոխանցել է շեշտակի բարձր թիվ՝ 98.9 մլն դրամ, այսինքն՝ 73.8 մլն դրամով ավելի: Իսկ, ահա, 2020 թվականին Թորոսյանի կնոջը պատկանող բժշկական կենտրոնը ստացել է 127.6 մլն դրամ, որն էլ 2019 թվականից ավելի է 28.7 մլն դրամով, իսկ 2020-ին ստացել 127.6 մլն դրամ»:

Ի դեպ, «Պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված՝ 5 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող պայմանագրերը» բաժնում Արսեն Թորոսյանը տեղեկացրել է 2023 թվականին կնքված և 2024 թվականի դեկտեմբերին ավարտված ծառայությունների ձեռքբերման պայմանագրի մասին։  Ըստ հայտարարագրի՝ այս պայմանագրի համար փաստացի վճարվել է 258 միլիոն 505,000 դրամ։

Պատգամավորը նաև հայտարարագրել է 2024 թվականին արված 7,000 եվրո և  3 միլիոն 088,960 դրամ միանվագ ծախսի մասին՝ չմանրամասնելով ծախսի բովանդակությունը։