Վրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կանԹուրքիան իր դեսպանն ունի ՀՀ-ում, այնտեղից են ասում՝ պայքարե՛ք Հայ եկեղեցու դեմ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպմանըԵրևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել էԵվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ ՓաշինյանինԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է ՀՀ իշխանության կողմից ոտնձգությունները ՀԱԵ-ի դեմԼաբորատոր փորձաքննության են հանձնվել «Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների պաղպաղակի նմուշներըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՍամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների. Եզրաս արքեպիսկոպոս ՆերսիսյանԱրուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՀղիության թեստը վերցրել՝ մարդկանց հղիությունը, կուսությունը, չբերությունն եք ստուգում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է
«Զանգեզուրի միջանցք» է ուզում տալ, ադրբեջանցիներին «վերադարձ» խոստանա․ քաղաքագետը՝ Փաշինյանի Թուրքիա մեկնելու մասին
Քննարկում ենք ոչ թե կուսակրոնության, այլ լեգիտիմության հարց․ ՓաշինյանԲացառվում է, մտքներիցդ հանեք. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ Վեհափառ Հայրապետի հեռանալու մասինԽաչատուր Սուքիասյանը թեւանցուկ արած ինչ–որ բան է շշնջում Նիկոլ Փաշինյանի ականջին (տեսանյութ)ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ
Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վրդովմունքն է հայտնում Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ ձեռնարկված անօրինությունների առթիվ․ հայտարարություն
Ապագա կա Սերգեյ Բագրատյանի համար․ Փաշինյանից դեռ sms չե՞ք ստացել․ հա՜, ամեն օր եք ստանում․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է. քաղաքագետԲանակում ատեստացիան ամենախայտառակ ջրբաժանն է․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Իլհամ Ալիևն այսօր հիշել է ադրբեջանցիների Հայաստանում իբր վերաբնակեցման մասինԱյսօր Արմեն Աբազյանն է, վաղը՝ դուք, քանի ուշ չէ, դադարե՛ք ծառայել այս իշխանություններին, վաղը ուշ կլինի․ Մանե ԹանդիլյանԱրփինե Սարգսյանին հարցնում եմ՝ ինչո՞ւ փոխեցին ոստիկանապետին, չի կարողանում պատասխանել․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է ԱԺ նախագահը. Արցախի ԱԺ հայտարարությունը
Ինչպես Սամվել Կարապետյանին բերեցին դատարան (տեսանյութ)Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրությունըՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին՝ արձանագրված խախտումների համարՀարգելի ընդդիմություն, էս տեմպերով մինչև 2026 թ. ընտրությունը՝ մեզնից մնալու է ը-ն, Հայաստանից հ-ն,- պետությունից էլ պ-ն. ՖարմանյանԹուրքիայի ռազմական ղեկավարությունը մեկնել է Իրանի սահման
Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է. ահազանգ
Ալեն Սիմոնյանն ասաց, թե որքան գումար պետք է վճարել՝ Փաշինյանից ազատվելու համար (տեսանյութ)Ուշքի եկեք. էլեկտրամատակարարման ոլորտի ամենափոքր ճգնաժամը երկարաժամկետ բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա. տնտեսագետՉեք ամաչո՞ւմ, Դուք գիտակցո՞ւմ եք, թե ով եք․ երկիրը պատերազմից 5 պակաս է, Դուք ստանձնել եք երկրի գինեկոլոգի և ուրոլոգի դերը․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Եթե ​​ժողովուրդը մեզ հետ է, ոչ մի խնդիր չի սպառնա Իրանին. Մասուդ ՓեզեշքիանՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում «Պիցցա Տաշիր»-ի բոլոր 36 հանրային սննդի կետերումՓաշինյանը ՀԷՑ-ի «ազգայնացում» ասելով՝ տապալում է ՀՀ-ում տնտեսական կարգը, դրանով նաև՝ սահմանադրական կարգը. Սոս ՀակոբյանԱնկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով․ Վարդան ՕսկանյանԹրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցելԳլխավոր դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամՀայաստանի կառավարումն իրականացվում է հակահամակարգային՝ «ручной режим»-ով. Վահե ԴավթյանՄինչև արյանս վերջին կաթիլը պայքարելու եմ ձեր թրքահպատակ իշխանության դեմ. Հովհաննես Պողոսյան
Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները` իբր իշխանության զավթման մասին, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն և ակնհայտ ճնշման փորձ են. հայտարարություն
Աբազյանին էլ որ հանեցին, մեր երեխեքի գործը գրելու են սառույցին, դնեն արևի տակ․ անհետ կորածի հարազատ (տեսանյութ)Այս նույն ձեռագրի դրսևորումն է՝ «խռխռացող» արշավը Սամվել Կարապետյանի դեմ․ Վահե ՀակոբյանԵկել եմ, կանգնեմ իմ Սամվել Կարապետյանի կողքին․ Ռազմիկ Ամյան (տեսանյութ)Չենք հասկանում՝ ինչ հիմքով էին մեզ ձերբակալել. ամբողջը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Իրանի ոստիկանությունը կանխել է Թեհրանի հարավային արվարձանում ահաբեկչական հարձակումների շարքՍամվել Կարապետյանին մեղադրանք են առաջադրել, փորձում են կալանքի տանել. փաստաբան5 տարի լարված պայմաններում ԱԱԾ-ում աշխատել է, մի քիչ թող հանգստանա. Փաշինյանը` Աբազյանի ազատման մասին
Հասարակություն

Ինչո՞ւ է «կրթող» տիկինն սկսել իրեն անկիրթ ու տգետ մոլագարի պես պահել․ կիրթ լինելն իր հագով չէ՞ր, ձե՞ռ է առնում, թե՞ նոր տարածք են հանձնելու․․․

Երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած ու վարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլի կինը (համենայն դեպս, այսպես է նա ներկայանում)՝ Հակոբյան Աննան, սկսել է տարօրինակ վարքագիծ դրսևորել: Ինչպես Փաշինյանը, այնպես էլ արդեն նրա կինը, «հատիկ առ հատիկ»-ը կարգախոս են դարձրել: Եթե Նիկոլը գրում է, թե՝ հատիկ առ հատիկ «հետ է բերում» թալանածը, ապա Աննան սկսել է հատիկ առ հատիկ գրել նրանց մասին, ովքեր հոլովում են իր անունը:

Առհասարակ, տեղեկություններ կային, որ Փաշինյան-Հակոբյան հայտնի զույգը հրահանգ է իջեցրել իրենց «ծառայող» քպականներին, որ վերջիններս պաշտպանեն իրենց ու հակադարձեն բոլոր նրանց ու հատկապես ԱԺ ընդդիմությանը, ովքեր մեղադրանքներ են ուղղում իրենց հասցեին:

Այդ էր պատճառը, որ վերջերս ԱԺ հերթական նիստում, ՔՊ-ականները մրցավազքի էին դուրս եկել՝ ով և ինչքան շատ կգովի ու կպաշտպանի իրենց «տիրուհուն»:  

Հավանաբար, տիկինը գոհ չէ իր ստորադյալների աշխատանքից, քանի որ որոշել է «ինքնապաշտպանվել» ու, իր էջում տեղադրելով իր դեմ ուղղված ելույթներ` հատիկ առ հատիկ արձագանքում է դրանց:

Տպավորություն է, որ երկրի ղեկավարի կին համարվող անձը բան ու գործ չունի և այնքան պարապ է կամ ավելի լուրջ անելիքներ չունի, որ հատիկ առ հատիկ գրառումներ է անում: Բայց այստեղ էականը դա չէ... խնդիրն այն է, որ երկրում իրեն թիվ մեկ «կրթող» հռչակած, անընդհատ պլինտուսից ցածր մակարդակի մասին խոսող ու տգիտության դեմ պայքարողի իմիտացիա ստեղծող կինն այդ ամենն անում է ամենաանկիրթ, ամենատգետ ու անմակարդակ ձևով՝ օգտագործելով տարբեր վիրավորական բառեր, որոնք անվայելուչ են ու հարիր չեն ոչ մի իրեն հարգող կնոջ: Էլ չենք խոսում, որ այդ կնոջը ոմանք համարում են առաջին տիկին: 

Մի խոսքով՝ «կրթող» տիկինն սկսել իրեն անկիրթ ու անտակտ պահել (թեև, մեր մեջ ասած, մինչ այդ էլ չէր փայլում իր պահվածքով):

Շատերն ասում են՝ պատռեց կաշին ու ցույց տվեց դեմքը, ինչքա՞ն կարող էր պահել:

Ոմանք էլ կարծում են, թե՝ հիստերիայի մեջ է, քանի որ զգում է գահընկեցության մոտալուտ ժամանակը:

Մյուսները սարկազմով նշում են, թե՝ էսա կասի, որր էջը կոտրել են․․․

Կարելի է կարծել, որ Աննան ցույց է տալիս, թե՝ անկիրթների հետ խոսում է անկիրթ լեզվով, բայց, ներեցեք արտահայտությանս, էլ ո՞ւր մնաց «առաջին տիկին» տիտղոսը, որի ցուցաբերած վարքագիծը ոչ միայն պետք է օրինակելի լինի, այլև նա պետք է իր վարքով ներկայանալի լինի աշխարհին, քանի որ, ըստ էության, հայ կնոջ կերպարն է ներկայացնում (եթե իհարկե, չի ուզում աշխարհը վատ կարծիք կազմի հայ կնոջ մասին)։ 

Մյուս կողմից էլ, այդպես նա կարող է համոզել աննայահպատակ մասսային ու դեռ 2026-ի հաղթանակին հույսով սպասող ՔՊ-ականներին: Իսկ ավելի ադեկվատ ու գիտակից մարդիկ հասկանում են, որ այն, ինչ ասվում է Աննայի ու Նիկոլի հասցեին, այն մեղադրանքները, որոնք ուղղված են նրանց՝ տեղին են, ճիշտ են և մի բան էլ քիչ:

Իհարկե, այս ամենով հանդերձ, չի բացառվում նաև, որ Աննան հերթական անգամ փորձում է մարդկանց ուշադրությունն ու զայրույթը շեղել այլ՝ կեղծ ուղղությամբ:

Այս ընտանիքի հետ կապված ցանկացած հիստերիկ դրսևորման հաջորդում է որևէ տարածքի անկում, իսկ ավելի կոնկրետ՝ հանձնում:

Վերջերս, միջազգային մասշտաբով, ահագնացել են լուրերն այն մասին, որ Հաագայի դատարանից Նիկոլը միակողմանի հետ է կանչում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցը (Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականը պատահական չէր), որ Սյունիքում զիջելու է որոշ տարածքներ, որ Գեղարքունիքի մարզից ու Տավուշից դարձյալ ինչ֊որ տարածքներ պետք է անցնեն թշնամուն․ միգուցե դա է նաև սահմանին վերջերս հաճախակի դարձած կրակոցների պատճառը։

Ամեն դեպքում ակնհայտ է, որ տիկինը կարող էր ո՛չ թե իր տգետ և տխմար բառամթերքով արձագանքել իր դեմ ուղղված ամեն մի հերյուրանքի (ինչպես ինքն է ասում) ու մեղադրանքի, այլ փաստաթղթերով ու առաջին տիկնոջը վայել պահվածքով ապացուցել, որ ինքը ճիշտ է` մենք սխալվեցինք։

Իսկ քանի որ Աննան այնքան հիմար չէ, որ այդքանը չհասկանա, ուրեմն երկուսից մեկը` կամ հող է նախապատրաստում նոր տարածքներ հանձնելու համար կամ պարզապես ձեռ է առնում, արդեն ոչ այնքան հպարտ, դուխը կորցրած, համբալ ու տխմար ժողջանին։

 

Արմինե Մկրտումյան