Իսրայելը հայտնել է Գազայում նոր գործողության սկսվելուց ի վեր իր կորուստների մասին

Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում մարտերի ժամանակ իր ևս մեկ զինվորի մահվան մասին։
Բանակի մամուլի ծառայության հայտարարության համաձայն, զոհվել է 22-ամյա սերժանտ Յոսեֆ Եհուդա Հիրակը, որը ծառայում էր 401-րդ զրահատանկային բրիգադի «Երկաթե հետքեր» մարտական ինժեներական գումարտակում։
Նշվում է, որ նա զոհվել է Գազայի հատվածի հյուսիսային մասում տեղի ունեցած մարտերի ժամանակ:
Սա իսրայելական բանակի կորուստների մասին առաջին հաղորդագրությունն է Գազայի հյուսիսային և հարավային շրջաններում ընդլայնված ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր:
Դրան մասնակցում են հինգ ստորաբաժանումներ։