Թեհրանը կշարունակի ուրան հարստացնել. Իրանի հոգևոր առաջնորդ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին կասկած է հայտնել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար Միացյալ Նահանգների հետ բանակցությունների արդյունավետության վերաբերյալ։
Այս մասին հաղորդում է TASS-ը։
«Ե՛վ այն ժամանակ Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի օրոք, և՛ հիմա, բանակցությունները վարվել են միջնորդների միջոցով, թեև ապարդյուն։ Եվ հիմա մենք չենք կարծում, որ դրանք որևէ արդյունքի կհանգեցնեն։ Անհասկանալի է, թե ինչ կլինի հաջորդիվ», - ասել է նա։
Նա նաև մեծ սխալ է անվանել ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը Իսլամական Հանրապետությունում, ասելով, որ Թեհրանը կշարունակի դա անել։