Աննայի ու Նիկոլի «լաբառոշությունները» պատահական չեն. Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը կարծում է, որ ԱԺ-ում ՔՊ-ականների «անդաստիարակ զեղումները», Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ պահվածքը պատահական չեն։
«Թե՛ ԱԺ-ում ուսապարկերի անդաստիարակ զեղումները, թե՛ Աննայի ու Նիկոլի «լաբառոշությունները» պատահական չեն: Գիտակցված քայլ են սեփական էլեկտորատին դարձյալ «խեղճ հարիֆների» դիրքից զգաստ պահելու, պատրաստելու ու ապագա զարգացումներում համալրելու համար:
Նրանք նորից «դուխով ընդդիմություն են» խաղում, որոնք դարձյալ պայքարում են չար Սերժի, Քոչարյանի, թալանչիների, ռուսների, էլֆերի, այլմոլորակայինների, աստերոիդների և մի կին ատամնատեխնիկի դեմ»,- Facebook-ում գրել է Մխիթարյանը։