ՆԳՆ նախարարի հրամանով աղմկահարույց քրեական գործեր բացահայտած փոխգնդապետը նոր պաշտոն է ստացելՎրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կանԹուրքիան իր դեսպանն ունի ՀՀ-ում, այնտեղից են ասում՝ պայքարե՛ք Հայ եկեղեցու դեմ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպմանըԵրևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել էԵվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ ՓաշինյանինԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է ՀՀ իշխանության կողմից ոտնձգությունները ՀԱԵ-ի դեմԼաբորատոր փորձաքննության են հանձնվել «Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների պաղպաղակի նմուշներըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՍամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների. Եզրաս արքեպիսկոպոս ՆերսիսյանԱրուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՀղիության թեստը վերցրել՝ մարդկանց հղիությունը, կուսությունը, չբերությունն եք ստուգում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է
«Զանգեզուրի միջանցք» է ուզում տալ, ադրբեջանցիներին «վերադարձ» խոստանա․ քաղաքագետը՝ Փաշինյանի Թուրքիա մեկնելու մասին
Քննարկում ենք ոչ թե կուսակրոնության, այլ լեգիտիմության հարց․ ՓաշինյանԲացառվում է, մտքներիցդ հանեք. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ Վեհափառ Հայրապետի հեռանալու մասինԽաչատուր Սուքիասյանը թեւանցուկ արած ինչ–որ բան է շշնջում Նիկոլ Փաշինյանի ականջին (տեսանյութ)ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ
Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վրդովմունքն է հայտնում Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ ձեռնարկված անօրինությունների առթիվ․ հայտարարություն
Ապագա կա Սերգեյ Բագրատյանի համար․ Փաշինյանից դեռ sms չե՞ք ստացել․ հա՜, ամեն օր եք ստանում․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է. քաղաքագետԲանակում ատեստացիան ամենախայտառակ ջրբաժանն է․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Իլհամ Ալիևն այսօր հիշել է ադրբեջանցիների Հայաստանում իբր վերաբնակեցման մասինԱյսօր Արմեն Աբազյանն է, վաղը՝ դուք, քանի ուշ չէ, դադարե՛ք ծառայել այս իշխանություններին, վաղը ուշ կլինի․ Մանե ԹանդիլյանԱրփինե Սարգսյանին հարցնում եմ՝ ինչո՞ւ փոխեցին ոստիկանապետին, չի կարողանում պատասխանել․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է ԱԺ նախագահը. Արցախի ԱԺ հայտարարությունը
Ինչպես Սամվել Կարապետյանին բերեցին դատարան (տեսանյութ)Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրությունըՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին՝ արձանագրված խախտումների համարՀարգելի ընդդիմություն, էս տեմպերով մինչև 2026 թ. ընտրությունը՝ մեզնից մնալու է ը-ն, Հայաստանից հ-ն,- պետությունից էլ պ-ն. ՖարմանյանԹուրքիայի ռազմական ղեկավարությունը մեկնել է Իրանի սահման
Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է. ահազանգ
Ալեն Սիմոնյանն ասաց, թե որքան գումար պետք է վճարել՝ Փաշինյանից ազատվելու համար (տեսանյութ)Ուշքի եկեք. էլեկտրամատակարարման ոլորտի ամենափոքր ճգնաժամը երկարաժամկետ բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա. տնտեսագետՉեք ամաչո՞ւմ, Դուք գիտակցո՞ւմ եք, թե ով եք․ երկիրը պատերազմից 5 պակաս է, Դուք ստանձնել եք երկրի գինեկոլոգի և ուրոլոգի դերը․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Եթե ​​ժողովուրդը մեզ հետ է, ոչ մի խնդիր չի սպառնա Իրանին. Մասուդ ՓեզեշքիանՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում «Պիցցա Տաշիր»-ի բոլոր 36 հանրային սննդի կետերումՓաշինյանը ՀԷՑ-ի «ազգայնացում» ասելով՝ տապալում է ՀՀ-ում տնտեսական կարգը, դրանով նաև՝ սահմանադրական կարգը. Սոս ՀակոբյանԱնկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով․ Վարդան ՕսկանյանԹրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցելԳլխավոր դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամՀայաստանի կառավարումն իրականացվում է հակահամակարգային՝ «ручной режим»-ով. Վահե ԴավթյանՄինչև արյանս վերջին կաթիլը պայքարելու եմ ձեր թրքահպատակ իշխանության դեմ. Հովհաննես Պողոսյան
Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները` իբր իշխանության զավթման մասին, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն և ակնհայտ ճնշման փորձ են. հայտարարություն
Աբազյանին էլ որ հանեցին, մեր երեխեքի գործը գրելու են սառույցին, դնեն արևի տակ․ անհետ կորածի հարազատ (տեսանյութ)Այս նույն ձեռագրի դրսևորումն է՝ «խռխռացող» արշավը Սամվել Կարապետյանի դեմ․ Վահե ՀակոբյանԵկել եմ, կանգնեմ իմ Սամվել Կարապետյանի կողքին․ Ռազմիկ Ամյան (տեսանյութ)Չենք հասկանում՝ ինչ հիմքով էին մեզ ձերբակալել. ամբողջը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Իրանի ոստիկանությունը կանխել է Թեհրանի հարավային արվարձանում ահաբեկչական հարձակումների շարքՍամվել Կարապետյանին մեղադրանք են առաջադրել, փորձում են կալանքի տանել. փաստաբան

Ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ նրա հովանավորները ձեռքերը ծալած չեն նստելու. արտահերթ ընտրությունների և նոր կապիտուլյացիա պարտադրելու հնարավորություն են ստացել. Քաղաքագետ

Նիկոլի իշխանության ամեն օրը ողբերգություն համարող ընդդիմության զգալի հատվածը հրաժարվում է իմպիչմենտի գործիքն օգտագործելու՝ թեկուզ և մշուշոտ հնարավորությունից ու համաձայնվում ևս մեկ տարի հանդուրժել դավաճաններին, այս դիտարկումն արել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա հիշեցրել է՝ պատմության փիլիսոփայության մասին իրենց մտորումներում Հեգելն ու Մարքսը հանգել են շատերի համար ընդունելի եզրահանգման. «Պատմությունը կրկնվում է երկու անգամ. առաջին անգամ՝ որպես ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես ֆարս»։

«Այս արտահայտությունը հիշեցի նախագահ Քոչարյանի՝ այսօր հրապարակված հարցազրույցը լսելուց հետո։ Անկեղծ պետք է ասեմ՝ դառը զգացողությունները չեն լքում ինձ։ Պատճառները մի քանիսն են։ Բայց ամենակարևորը, թերևս, այն գիտակցումն է, որ մոտ ապագայում նորից կանգնելու ենք մեծ խնդիրների առջև. պատմությւնը կրկնվելու է որպես ողբերգություն։

Ցավոք, այլ կերպ չի կարող լինել։ Եվ կրկին պատճառը պարզ է. անցյալից դասեր չենք քաղում։ Ավելին՝ նախագահ Քոչարյանն անցյալը շատ յուրովի է մեկնաբանում՝ հարմարեցնելով այն այսօրվա քաղաքական կոնյուկտուրային։

Վերցնենք, օրինակ, 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ ՀՀ երկրորդ նախագահն ասում է, որ իրեն զգուշացնում էին, թե մասնակցելով այդ ընտրություններին, ընդդիմությունը կլեգիտիմացնի Նիկոլի իշխանությունը։ Ճիշտ չի ասում Քոչարյանը։ Այդ զգուշացնողներից մեկն էլ ես էի։ Բայց 2021թ. նախընտրական շրջանի իմ բազմաթիվ մեկնաբանություններում, հարցազրույցներում ու հոդվածներում ես խոսում էի ոչ թե Նիկոլի իշխանությունը, այլ մեր պարտությունը լեգիտիմացնելու վտանգի մասին։ Եվ դա էր իրականությունը։ Նիկոլն այդ ժամանակ շատ լեգիտիմ էր աշխարհի աչքին (ի դեպ, հիմա էլ)։ Բայց այսպես կոչված միջազգային հանրությանը (իսկ իրականում՝ Ալիևին) պետք էր, որպեսզի հայ ժողովուրդն ընդուներ 44-օրյա պատերազմի պարտությունը։ Եվ դա արվեց հենց 2021թ. խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Ահա, թե ինչն է իրականում լեգիտիմացրել երկիրն այն ժամանակ և այն պայմաններում ընտրության տարած ընդդիմությունը։

Ընդ որում, Քոչարյանին ուրիշ բան էլ էին զգուշացնում։ Այն, որ ընտրություններում ընդդիմությունը պարտվելու է։ Չի կրելու։ Ցավոք, այդ զգուշացումները նա արժանահավատ չհամարեց։ Իսկ այսօր Քոչարյանը կրկին խոսում է ընտրություններով իշխանափոխություն անելու հնարավորության մասին։

Կստացվի՞։ Թող այս անգամ ես սխալ լինեմ (երանի 2021-ին էլ սխալ լինեի), բայց գրեթե համոզված եմ, որ հաջորդ ընտրություններին մեր ժողովրդին ստիպելու են «լեգիտիմացնել», օրինակ, այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Այո, պատմությունը կրկնվելու է։ Եվ դա արդեն շատ տեսանելի է։ Որովհետև… Որովհետև Նիկոլի իշխանության ամեն օրը ողբերգություն համարող ընդդիմության զգալի հատվածը հրաժարվում է իմպիչմենտի գործիքն օգտագործելու՝ թեկուզ և մշուշոտ հնարավորությունից ու համաձայնվում ևս մեկ տարի հանդուրժել դավաճաններին։ Մինչդեռ և կրկին մեծ վստահության զգացումով եմ ասում՝ ոչ Նիկոլը, ոչ էլ նրա հովանավորները ձեռքերը ծալած չեն նստելու։ Նրանք արդեն այսօր նոր արտահերթ ընտրություններ կազմակերպելու և այդպիսով մեր ժողովրդի վզին նոր կապիտուլյացիա պարտադրելու հնարավորություն են ստացել։ Այնպես որ, գործը 2026-ին չի հասնի...»,- նշել է քաղաքագետը։