Փաշինյանը քննարկել է Գյումրիի, Վաղարշապատի և Վարդենիսի ավագանիների խմբակցությունների աշխատանքը

Տեղի է ունեցել «ՔՊ» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։