Մինչև հուլիսի 31-ը կուտակված աղբահանության վճարի համար որևէ տույժ-տուգանք չի գործելու

Մայրաքաղաքի բնակիչներն աղբահանության վճարները կարող են վճարել գործարկված հաշվառման նոր համակարգով, որին ինտեգրվել են մի քանի հարթակներ և վճարահաշվարկային կազմակերպություններ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Արդեն իսկ հաշվարկված աղբահանության վճարի պարտքն առցանց հարթակում դիտել և համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետևյալ հարթակների միջոցով՝ yerevan.am, pay.e-community.am, «Հայփոստ», Еasy pay, «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղեր:
Քանի որ առկա համակարգին ինտեգրված չէր առցանց վճարման հնարավորությունը, որով քաղաքացին կկարողանար վճարել աղբահանության համար, Երևանի ավագանու որոշմամբ բնակիչներն ազատվեցին 2025թ. հունվարից մայիս ամիսների համար՝ մինչ հուլիսի 31-ը հաշվարկված տույժերից։ Մինչև հուլիսի 31-ը կուտակված որևէ տույժ-տուգանք չի գործելու, ամբողջը հաշվանցվելու է քաղաքացիների փաստացի աղբահանության վճարին։ Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հունիսի 24- ին: