Մեկ օրվա ընթացքում Իսրայելը գազայում սպանել է մոտ 100 մարդու

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ։
Նման տվյալներ է տրամադրում կատարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում վիրավորվել է ևս 300 մարդ։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում, զոհվել է 3427 մարդ, իսկ վիրավորվել՝ 9647-ը։ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից ի վեր զոհերի թիվը հասել է 53,573-ի, իսկ վիրավորների թիվը՝ 121,688-ի։