Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության մեջ41-ամյա մի օտարերկրացին կալանավորվել էՄեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանի վրա իսրայելական հարձակումն Իրանում դիտարկում են նաև հարձակում քաղաքակրթության վրաՀասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետոՀայ շախմատիստները առաջատարների շարքում են Շախմատի Հնդկաստանի միջազգային մրցաշարումՓաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն, հիմնավորումներ է պահանջում հոգևորականներիցԿկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը հասնել Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետի փոփոխությանըԳաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել ՖարմանյանԲյուրական գյուղում հրդեհ է բռնկվել«Աստծո տունը «չուլան» անվանողին Պոլսո պատրիարքը պետք է դրակա՞ն վերաբերվեր»․ քաղաքագետԿարապետյանին կալանավորում են Եկեղեցուն աջակցելու և համերաշխություն հայտնելու համար․ Յակուբ ԱսաիդԿաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ ԱբրահամյանՍպերցյանի ժամանակը ՌՊԼ-ում սպառվել է. հեքիաթն է կանչումԻրանի 39 ցամաքային սահմանային կետերից Հայաստանի սահմանը համարվում է ամենավստահելիներիցՀՀ կառավարությունը չի ներկայացրել Թուրքիայի հետ սահմանի բացման դրական և բացասական կողմերըՄենք սիրում ենք մեր Հայրենիքը, իսկ նրանք դավաճաններ են և՛ Հավատքի, և՛ Հայրենիքի․ ԳաբրելյանովԹրամփն ու Էրդողանը փորձել են գաղտնի բանակցություններ կազմակերպել Իրանի հետԻսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆԲաքվից պահանջներ են հնչեցնում ՀՀ-ի նկատմամբ, այս անգամ՝ ի պաշտպանություն «Արևմտյան Ադրբեջանի»Բարձրաշեն գյուղում հրդեհ է բռնկվելՆաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել Ցրվենա Զվեզդայի հետՍամվել Շահրամանյանը չի կալանավորվելՄանրամասներ՝ Աշտարակ-Ագարակ ճանապարհի խոշոր ավտովթարից․ զոհ ու տուժածներ կանՀայրենիքին այսօր անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը․ Սամվել Կարապետյանի ուղերձըԲաքվից կրկին պահանջներ են հնչեցրել Հայաստանի նկատմամբԵրևանում երեք անչափահաս երեխաներ վթարի են ենթարկվելԹեհրանը պատրաստ կլինի հակահարված տալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին. Աբբաս ԱրաղչիՓաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ում աղքատության ցուցանիշն աճել էԵրևանից հարյուրավոր բուժաշխատողներ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են ԳյումրիԻրանը երկարաձգել է ավիաթռիչքների արգելքըՀարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ. Գյումրիի «Շիրակ»Կոչ եմ անում վաղը մի կողմ դնել բոլոր այդ տարաձայնությունները և կանգնել Եկեղեցու կողքին․ քաղաքագետԿլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում ՀայաստանումՀուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանը պետք է ազատ արձակվի․ Արա ԱբրահամյանԵթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատունԻրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 23-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետՅոթ Սրբություններ են դուրս բերվելու` ժողովրդի խոնարհման և երկրպագության համար. Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անվան երկրորդ ամառային դպրոցը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիում՝ հունիսի 23-ին, Երևանի որոշ հասցեներում՝ հունիսի 24-ինՀայրենիքի հետ կապը սկսվում է ընտանիքից. Սամվել Կարապետյանի դստեր հուզիչ գրառումըՍամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ ԱբրահամյանԵրևանը կորցնում է իր առողջ, կայուն, հզոր ծառատեսակներից մեկը՝ կաղնին. ահազանգ
Պարտված իշխանությունը հերթական պարտություններ է բերելու. Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի Թուրքիա այցի մասին
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումՄենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում.ՓաշինյանՆախարարի հրամանով ՆԳՆ-ում վարչության պետեր են նշանակվելՀրանտ Դինքի աղջիկը Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելՄարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Փաշինյան«Առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները». Վարուժան Գեղամյան
Հասարակություն

Մեկ տարվա ընթացքում դեռահասների 20%-ը կարող է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալ

Մանկությունն ու պատանեկությունը կրիտիկական շրջան են ֆիզիկական և մտավոր զարգացման համար: Լավ հոգեկան առողջության պահպանումը կարևոր է ողջ կյանքի ընթացքում ընդհանուր առողջության համար:

Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալների` մեկ տարվա ընթացքում դեռահասների 20%-ը կարող է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալ, հոգեկան առողջության խնդիրների 50%-ը հայտնաբերվում է 14 տարեկանում, իսկ 75%-ը` 24 տարեկանում: Նույն աղբյուրի համաձայն` երեխաների և երիտասարդների 10%-ը (5-ից 16 տարեկան) ունեն կլինիկորեն ախտորոշված հոգեկան խանգարումներ, սակայն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների և դեռահասների 70%-ը պատշաճ բժշկական կամ հոգեբանական աջակցություն չի ստանում:

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի հաղորդմամբ, ենթադրվում է, որ 10-ից 19 տարեկան 7 երեխաներից և դեռահասներից 1-ի մոտ առաջանում են հոգեկան խանգարումներ, որոնցից ամենատարածվածները անհանգստությունը, դեպրեսիան և վարքագծային խանգարումներն են:

Հաշվի առնելով, որ հոգեկան խանգարումների մեկ երրորդը տեղի է ունենում մինչև 14 տարեկան, իսկ կեսը՝ մինչև 18 տարեկան, անհրաժեշտ է վաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի երեխաներն ու երիտասարդները կարողանան ճիշտ ձևավորվեն և օգտագործեն իրենց ամբողջ ներուժը:

Ամբողջ աշխարհում 10-ից 19 տարեկան երիտասարդների գրեթե 15%-ի մոտ առկա են հոգեկան խանգարումներ, ինչը կազմում է այս տարիքային խմբի հիվանդությունների համաշխարհային բեռի 13%-ը: 2016թ.-ին ԱՄՆ-ում 2-ից 8 տարեկան երեխաների գրեթե 20%-ի մոտ (17.4%) ախտորոշվել է հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ կամ զարգացման խանգարումներ: 2018-2019 թվականներին 12-17 տարեկան դեռահասների մոտ 15%-ը ունեցել է լուրջ դեպրեսիվ դրվագ, 37%-ը ունեցել է տխրության կամ հուսահատության մշտական զգացողություններ, և գրեթե 20%-ը հայտնել է, որ լրջորեն մտածում է ինքնասպանության մասին:

ԱՄՆ-ում անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2016-2020թթ.-ին 3-ից 17 տարեկանների խմբում դեպրեսիա ախտորոշված երեխաների թիվն աճել է 27%-ով:

2-8 տարեկան տղաների մոտ ավելի տարածված են հոգեկան խանգարումներիը, վարքի կամ զարգացման խանգարումներիը, քան աղջիկների: Բայց 2009 թվականից ի վեր 12-17 տարեկան դեռահաս աղջիկների շրջանում դեպրեսիայի դեպքերի կտրուկ և կայուն աճ է գրանցվել: Բացի այդ, աղքատության մակարդակի 100%-ից ցածր ապրող երեխաների ավելի քան մեկ հինգերորդը (22%) ունի հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ կամ զարգացման խանգարումներ: Տարիքը և աղքատության մակարդակը ազդում են այն հավանականության վրա, որ երեխաները բուժում կստանան անհանգստության, դեպրեսիայի կամ վարքի հետ կապված խնդիրների դեմ:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների` ՀՀ-ում 2023թ.-ի տարեվերջին հաշվառման մեջ գտնվող հոգեկան խանգարման ախտորոշումով պացիենտների թիվն ըստ տարիքային խմբերի ունի հետևյալ տեսքը` 0-14 տարեկան` 1753 և 15-17 տարեկանների խումբ` 473 պացիենտ:

Հոգեկան և վարքի խանգարումների թիվը` պայմանավորված հոգեակտիվ նյութերի օգտագործմամբ, 2023թ.-ին ՀՀ-ում կազմել է 6 դեպք 15-18 տարեկանների խմբում, 0-14 տարեկանների խմբում դեպք չի արձանագրվել:

Հոգեկան առողջության հետ կապված խնդիրները երիտասարդների հաշմանդամության և կյանքի վատ արդյունքների հիմնական պատճառ են եղել, նույնիսկ նախքան COVID-19-ի հետ կապված հանրային առողջության արտակարգ իրավիճակը: Մանկական հոգեկան առողջությունը ներառում է զարգացման և հուզական վիճակի որոշակի հանգրվանների հասնելը, ինչպես նաև զարգացող մարտահրավերներին դիմակայելու օգտակար սոցիալական հմտությունների և ուղիների ձեռքբերումը: Երեխաները, ովքեր ունեն լավ ֆիզիկական և hոգեկան առողջություն, ունեն կյանքի դրական որակ և կարող են հաջողությամբ գործել տանը, դպրոցում, հասակակիցների հետ և իրենց համայնքներում:

«Հոգեկան առողջությունը պարզապես հոգեկան խանգարումների բացակայություն չէ, այն նաև երեխայի բարեկեցության և բարգավաճման կարողության խնդիր է:

Երեխայի բարեկեցության և բարգավաճման ունակության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են ընտանիքի և հասարակության փոխհարաբերությունները, հնարավորությունների հասանելիությունը և շրջակա միջավայրի պայմանները:

Երեխաները կարող են իրենց լավ զգալ, նույնիսկ եթե նրանք ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Դրա համար կարող են լինել բազմաթիվ պատճառներ, ներառյալ արդյունավետ բուժման հասանելիությունը, որն օգնում է կառավարել ախտանիշները, ինչպես նաև երեխայի կյանքում անվտանգ, կայուն և հոգատար հարաբերություններն ու միջավայրը:

Մանկությունն ու պատանեկությունը կյանքի ամենակարևոր փուլերն են հոգեկան առողջության տեսանկյունից: Սա ուղեղի արագ աճի և զարգացման ժամանակն է:

Երիտասարդները արագորեն սովորում են սոցիալ-հուզական հմտություններ, որոնք ձևավորում են կյանքի տարբեր իրավիճակներին սովորելու, աճելու և հարմարվելու նրանց ապագա կարողությունը:

Առողջ զարգացումը նշանակում է, որ ցանկացած կարողություն ունեցող երեխաները, ներառյալ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները, կարող են մեծանալ մի ընտանիքում, որտեղ բավարարվում են նրանց սոցիալական, հուզական և կրթական կարիքները:

Հարաբերությունների որակը և այն միջավայրը, որտեղ մեծանում են երեխաներն ու դեռահասները, որոշում են նրանց բարեկեցությունն ու զարգացումը:

Ապահով, կայուն և բարենպաստ հարաբերությունները և այն միջավայրը, որտեղ նրանք դաստիարակվում են, ամուր հիմք են ստեղծում երեխաների մտավոր և ֆիզիկական առողջության համար և նրանց հնարավորություն են տալիս աճել և զարգանալ:

Տանը, դպրոցում կամ թվային տիրույթում ձեռք բերված վաղ բացասական փորձառությունները, ներառյալ ծնողների կամ այլ խնամողների կողմից բռնության կամ չափազանց մեծ վերահսկողության ենթարկվելը, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ ապրելը և բավարար կամ կայուն կացարան, սնունդ չունենալը, մեծացնում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների ռիսկը»,- նշում են Հերացի վերլուական կենտրոնից։