Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 21-ին, կազմել է 385.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.84 դրամ (աճել է 2.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 516.29 դրամ (աճել է 1.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.80 դրամ (աճել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383.5 դրամով, վաճառվում է 386.5-387.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 426-433 դրամով, վաճառվում է 438-442 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.61-4.73 դրամով, վաճառվում է 4.86-5.03 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.դոլարը գնվում է 384 դրամով, վաճառվում՝ 387 դրամով:
Եվրոն գնվում է 432 դրամով, վաճառվում է 438 դրամով:
Ռուբլին գնվում է 4.67 դրամով, վաճառվում է 4.77 դրամով: