Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության մեջ41-ամյա մի օտարերկրացին կալանավորվել էՄեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանի վրա իսրայելական հարձակումն Իրանում դիտարկում են նաև հարձակում քաղաքակրթության վրաՀասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետոՀայ շախմատիստները առաջատարների շարքում են Շախմատի Հնդկաստանի միջազգային մրցաշարումՓաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն, հիմնավորումներ է պահանջում հոգևորականներիցԿկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը հասնել Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետի փոփոխությանըԳաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել ՖարմանյանԲյուրական գյուղում հրդեհ է բռնկվել«Աստծո տունը «չուլան» անվանողին Պոլսո պատրիարքը պետք է դրակա՞ն վերաբերվեր»․ քաղաքագետԿարապետյանին կալանավորում են Եկեղեցուն աջակցելու և համերաշխություն հայտնելու համար․ Յակուբ ԱսաիդԿաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ ԱբրահամյանՍպերցյանի ժամանակը ՌՊԼ-ում սպառվել է. հեքիաթն է կանչումԻրանի 39 ցամաքային սահմանային կետերից Հայաստանի սահմանը համարվում է ամենավստահելիներիցՀՀ կառավարությունը չի ներկայացրել Թուրքիայի հետ սահմանի բացման դրական և բացասական կողմերըՄենք սիրում ենք մեր Հայրենիքը, իսկ նրանք դավաճաններ են և՛ Հավատքի, և՛ Հայրենիքի․ ԳաբրելյանովԹրամփն ու Էրդողանը փորձել են գաղտնի բանակցություններ կազմակերպել Իրանի հետԻսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆԲաքվից պահանջներ են հնչեցնում ՀՀ-ի նկատմամբ, այս անգամ՝ ի պաշտպանություն «Արևմտյան Ադրբեջանի»Բարձրաշեն գյուղում հրդեհ է բռնկվելՆաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել Ցրվենա Զվեզդայի հետՍամվել Շահրամանյանը չի կալանավորվելՄանրամասներ՝ Աշտարակ-Ագարակ ճանապարհի խոշոր ավտովթարից․ զոհ ու տուժածներ կանՀայրենիքին այսօր անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը․ Սամվել Կարապետյանի ուղերձըԲաքվից կրկին պահանջներ են հնչեցրել Հայաստանի նկատմամբԵրևանում երեք անչափահաս երեխաներ վթարի են ենթարկվելԹեհրանը պատրաստ կլինի հակահարված տալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին. Աբբաս ԱրաղչիՓաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ում աղքատության ցուցանիշն աճել էԵրևանից հարյուրավոր բուժաշխատողներ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են ԳյումրիԻրանը երկարաձգել է ավիաթռիչքների արգելքըՀարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ. Գյումրիի «Շիրակ»Կոչ եմ անում վաղը մի կողմ դնել բոլոր այդ տարաձայնությունները և կանգնել Եկեղեցու կողքին․ քաղաքագետԿլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում ՀայաստանումՀուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանը պետք է ազատ արձակվի․ Արա ԱբրահամյանԵթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատունԻրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 23-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետՅոթ Սրբություններ են դուրս բերվելու` ժողովրդի խոնարհման և երկրպագության համար. Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անվան երկրորդ ամառային դպրոցը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիում՝ հունիսի 23-ին, Երևանի որոշ հասցեներում՝ հունիսի 24-ինՀայրենիքի հետ կապը սկսվում է ընտանիքից. Սամվել Կարապետյանի դստեր հուզիչ գրառումըՍամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ ԱբրահամյանԵրևանը կորցնում է իր առողջ, կայուն, հզոր ծառատեսակներից մեկը՝ կաղնին. ահազանգ
Պարտված իշխանությունը հերթական պարտություններ է բերելու. Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի Թուրքիա այցի մասին
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումՄենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում.ՓաշինյանՆախարարի հրամանով ՆԳՆ-ում վարչության պետեր են նշանակվելՀրանտ Դինքի աղջիկը Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելՄարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Փաշինյան«Առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները». Վարուժան Գեղամյան
Հասարակություն

ՊՆ պաշտոնատար անձինք կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ի և կապալառու ընկերության միջև 2023 թվականի հունիսին կնքվել է պետական գնման պայմանագիր, որի շրջանակում շինարարական աշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր: Նման պայմաններում կապալառու ընկերության տնօրենը, խաբեության եղանակով ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, իր մտերիմի՝ շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենի հետ կազմել է ակտեր, որոնցում ներառվել են փաստացի չկատարված աշխատանքների մասին տվյալները, ինչպես նաև դրանցում թաքցվել է ցածրարժեք նյութերով աշխատանքների կատարման փաստը:

Արդյունքում՝ ՊՆ-ից խաբեության եղանակով հափշտակվել է 81.176.000 ՀՀ դրամ:

Այնուհետև, թերի կատարված աշխատանքներն ընդունելու և դրական եզրակացություններ տալու դիմաց, ՊՆ պաշտոնատար անձը կապալառու ընկերության տնօրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 10.000.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը ստացել է:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ 2024 թվականի հուլիսին ՊՆ-ի և նույն կապալառու ընկերության միջև կնքվել է պետական գնման ևս մեկ պայմանագիր, որով նախատեսված շինաշխատանքների կատարման ընթացքում հնարավոր թերություններն անտեսելու և պայմանագրի կատարման արդյունքների վերաբերյալ դրական եզրակացություններ տալու համար ընկերության տնօրենը ընդհանուր 2.100.000 կաշառք է տվել ՊՆ երկու պաշտոնատար անձանց: Ընդ որում՝ գնման նշված մրցույթին մասնակցելու և գնումների անցկացման կարգը խախտելով հաղթող ճանաչվելու համար, վերը նշված երկու ընկերությունների տնօրեններն ապօրինի վարձատրություն են տվել ՊՆ նախկին աշխատակցին: Արդյունքում՝ գնմանը մասնակցության հայտ ներկայացրած մյուս կազմակերպությունների օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, պարզվել է, որ հիշյալ ընկերությունների ներկայացուցիչները 2025 թվականի հունիսին կաշառք են տվել ՊՆ մեկ այլ պաշտոնատար անձի՝ վերջինիս կողմից ցանկալի բովանդակությամբ տեղեկանք ստանալու համար:

Բազմաթիվ դրվագներով կաշառք ստանալու, տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակության, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 7 անձի, այդ թվում՝ ՊՆ պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերությունների տնօրեններին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ ՊՆ պաշտոնյաներից մեկի նկատմամբ՝ կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։