Իրանը լուրջ սպառնալիք է Իսրայելի համար. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը լուրջ սպառնալիք է ներկայացնում հրեական պետության համար։
Նա ընդգծել է, որ Իսրայելի գործողությունները՝ ուղղված իրանական սպառնալիքին, անընդհատ համակարգվում են Միացյալ Նահանգների հետ։
Նեթանյահուն նաև հույս հայտնեց, որ Վաշինգտոնը կկարողանա համաձայնության գալ, որը կխանգարի Իրանին միջուկային զենք ձեռք բերելուն և թույլ չի տա նրանց հարստացնել ուրան:
«Եթե նման բան հնարավոր լինի իրականացնել, մենք կողջունենք դա», - հավելել է նա։
Միևնույն ժամանակ, ըստ Նեթանյահուի, Իսրայելը պահպանում է ինքնապաշտպանության իրավունքը: