«Իմնեմնիմի»-ում անթույլատրելի է 2-րդ և 3-րդ նախագահների հանդեպ վիրավորական խոսքը, սակայն 2-րդի աջակիցներն են հիմա տարածում 3-րդի հասցեին ասվածը․ Վազգեն Սաղաթելյան

Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել է «Իմնեմնիմի»-ի երեկվա եթերին, որի հյուրն է եղել Շանթ Հարությունյանը։ Նա մասնավորապես գրել է․
«Այո, ուղիղ եթերում ունենալ մարդ, որը հաճախ դրսևորում է խորը ոչ ադեկվատ վարքագիծ, վստահաբար, ռիսկային ա, սակայան մենք հույս ունեինք, որ կկարողանանք կառավարել իր վարքագիծը: Իր հետ նախնական պայմանավորվածությունն ու պայմանը մեկն էր՝ չթիրախավորել նախկին իշխանություններին, քանի որ մեր հարթակը ստեղծված ա մեկ նպատակի համար. պայքար Նիկոլի ու նիկոլիզմի դեմ: Շանթը համաձայնել էր այս պայմանին ու եկել հյուր: Շուրջ 3 ժամ տևող զրույցի ընթացքում, հաշվի առնելով իր հակառուսությունը, փորձում էի ստանալ ընդամենը մեկ հարցի պատասխան. ո՞րն ա այլընտրանքը: Պատասխան այդպես էլ չստացա, փոխարենը՝ անընդհատ ժամանակագրական վոյաժներ էինք անում 17-21րդ դարերում տեղի ունեցած տարբեր իրադարձություններ: Զրույցի վերջնամասում Շանթը կտրուկ հունից դուրս եկավ և թույլ տվեց իրեն վիրավորական արտահայտություն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, որից հետո մենք ստիպված եղանք կոշտ արձագանքել իրեն և փակել եթերը:
Մեզ մոտից մենք հեռացրել ենք Շանթի ոչ պատշաճ վարքագծի այդ հատվածը, վստահ լինելով սակայն, որ նիկոլականները սեյվ են անելու դա ու շահարկեն այսօր:
Առավոտյան տեսա, որ առաջինը այդ «գործին» կպել են 2-րդ նախագահի աջակից տգ ալիքները, որոնց հաջորդել են Կիվիրյաններն ու Բորիս Մուրազիները: Իհարկե, իրենց է միացել նաև Նիկոլի Հայկական Ժամանակը, գուցե նաև մյուս տարոնչախոյանական աղբը:
Զավեշտ ա, որ մենք մշտապես բարձրաձայնել ենք մեր այն դիրքորոշումը, որ մեզ մոտ անթույլատրելի է 2-րդ և 3-րդ նախագահների հանդեպ վիրավորական խոսքը, սակայն երկրորդի աջակիցներն են հիմա տարածում երրորդի հասցեին ասվածը:
Երբ ես ասում եմ, որ նշածս մարդկանց գործունեությունը նիկոլություն է ու ձեռնտու միայն Նիկոլին՝ ինչ-որ մարդիկ նեղանում են: Սա ընդամենը մեկ օրինակ է, մարդիկ նույն քարոզչական գծի մեջ են Հայակական ժամանակի հետ: Դուք երբեք չեք տեսնի, որ մենք լինենք դրանց հետ նույն գծի վրա:
Հետևությունները թողնում եմ ձեզ»։