Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հունիսին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դա կլինի նրա առաջին ԱՄՆ այցը՝ պատրիարքի պաշտոնը ստանձնելուց հետո։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։
Նախատեսվում է, որ այցը կտևի մեկ շաբաթ, ու Մաշալյանը կհանդիպի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Լոս Անջելեսի և Բոստոնի հայ համայնքի հետ և կանցկացնի պատարագ։
Մաշալյանը հունիսի 29-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան տաճարում կհյուրընկալվի ԱՄՆ Արևելյան շրջանի հոգևոր առաջնորդ Մեսրոպ Բարսամյանի կողմից:
Այցի շրջանակում Մաշալյանը նաև կայցելի ՄԱԿ-ի շենք։