Արարատ Միրզոյանը կարևորել է Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցությունը

Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի անցկացումը հիանալի առիթ է՝ Եվրոպական քաղաքական համայնքում համագործակցությունը և տարածաշրջաններում ներգրավվածությունը խթանելու ուղիների շուրջ: Այս մասին X–ի իր միկրոբլոգում ընդգծել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Արդեն հայտարարվել է, որ 2026 թվականի գարնանը Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Սա հիանալի առիթ է՝ շարունակելու քննարկումները՝ Եվրոպական քաղաքական համայնքում համագործակցությունը և տարածաշրջաններում ներգրավվածությունը խթանելու ուղիների շուրջ»,–նշել է Միրզոյանը:
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին, որոնք մեծապես աջակցել են Հայաստանի այս նախաձեռնությանը: