Երևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել էԵվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ ՓաշինյանինԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է ՀՀ իշխանության կողմից ոտնձգությունները ՀԱԵ-ի դեմԼաբորատոր փորձաքննության են հանձնվել «Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների պաղպաղակի նմուշներըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՍամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների. Եզրաս արքեպիսկոպոս ՆերսիսյանԱրուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՀղիության թեստը վերցրել՝ մարդկանց հղիությունը, կուսությունը, չբերությունն եք ստուգում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է
«Զանգեզուրի միջանցք» է ուզում տալ, ադրբեջանցիներին «վերադարձ» խոստանա․ քաղաքագետը՝ Փաշինյանի Թուրքիա մեկնելու մասին
Քննարկում ենք ոչ թե կուսակրոնության, այլ լեգիտիմության հարց․ ՓաշինյանԲացառվում է, մտքներիցդ հանեք. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ Վեհափառ Հայրապետի հեռանալու մասինԽաչատուր Սուքիասյանը թեւանցուկ արած ինչ–որ բան է շշնջում Նիկոլ Փաշինյանի ականջին (տեսանյութ)ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ
Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վրդովմունքն է հայտնում Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ ձեռնարկված անօրինությունների առթիվ․ հայտարարություն
Ապագա կա Սերգեյ Բագրատյանի համար․ Փաշինյանից դեռ sms չե՞ք ստացել․ հա՜, ամեն օր եք ստանում․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է. քաղաքագետԲանակում ատեստացիան ամենախայտառակ ջրբաժանն է․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Իլհամ Ալիևն այսօր հիշել է ադրբեջանցիների Հայաստանում իբր վերաբնակեցման մասինԱյսօր Արմեն Աբազյանն է, վաղը՝ դուք, քանի ուշ չէ, դադարե՛ք ծառայել այս իշխանություններին, վաղը ուշ կլինի․ Մանե ԹանդիլյանԱրփինե Սարգսյանին հարցնում եմ՝ ինչո՞ւ փոխեցին ոստիկանապետին, չի կարողանում պատասխանել․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է ԱԺ նախագահը. Արցախի ԱԺ հայտարարությունը
Ինչպես Սամվել Կարապետյանին բերեցին դատարան (տեսանյութ)Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրությունըՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին՝ արձանագրված խախտումների համարՀարգելի ընդդիմություն, էս տեմպերով մինչև 2026 թ. ընտրությունը՝ մեզնից մնալու է ը-ն, Հայաստանից հ-ն,- պետությունից էլ պ-ն. ՖարմանյանԹուրքիայի ռազմական ղեկավարությունը մեկնել է Իրանի սահման
Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է. ահազանգ
Ալեն Սիմոնյանն ասաց, թե որքան գումար պետք է վճարել՝ Փաշինյանից ազատվելու համար (տեսանյութ)Ուշքի եկեք. էլեկտրամատակարարման ոլորտի ամենափոքր ճգնաժամը երկարաժամկետ բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա. տնտեսագետՉեք ամաչո՞ւմ, Դուք գիտակցո՞ւմ եք, թե ով եք․ երկիրը պատերազմից 5 պակաս է, Դուք ստանձնել եք երկրի գինեկոլոգի և ուրոլոգի դերը․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Եթե ​​ժողովուրդը մեզ հետ է, ոչ մի խնդիր չի սպառնա Իրանին. Մասուդ ՓեզեշքիանՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում «Պիցցա Տաշիր»-ի բոլոր 36 հանրային սննդի կետերումՓաշինյանը ՀԷՑ-ի «ազգայնացում» ասելով՝ տապալում է ՀՀ-ում տնտեսական կարգը, դրանով նաև՝ սահմանադրական կարգը. Սոս ՀակոբյանԱնկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով․ Վարդան ՕսկանյանԹրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցելԳլխավոր դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամՀայաստանի կառավարումն իրականացվում է հակահամակարգային՝ «ручной режим»-ով. Վահե ԴավթյանՄինչև արյանս վերջին կաթիլը պայքարելու եմ ձեր թրքահպատակ իշխանության դեմ. Հովհաննես Պողոսյան
Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները` իբր իշխանության զավթման մասին, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն և ակնհայտ ճնշման փորձ են. հայտարարություն
Աբազյանին էլ որ հանեցին, մեր երեխեքի գործը գրելու են սառույցին, դնեն արևի տակ․ անհետ կորածի հարազատ (տեսանյութ)Այս նույն ձեռագրի դրսևորումն է՝ «խռխռացող» արշավը Սամվել Կարապետյանի դեմ․ Վահե ՀակոբյանԵկել եմ, կանգնեմ իմ Սամվել Կարապետյանի կողքին․ Ռազմիկ Ամյան (տեսանյութ)Չենք հասկանում՝ ինչ հիմքով էին մեզ ձերբակալել. ամբողջը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Իրանի ոստիկանությունը կանխել է Թեհրանի հարավային արվարձանում ահաբեկչական հարձակումների շարքՍամվել Կարապետյանին մեղադրանք են առաջադրել, փորձում են կալանքի տանել. փաստաբան5 տարի լարված պայմաններում ԱԱԾ-ում աշխատել է, մի քիչ թող հանգստանա. Փաշինյանը` Աբազյանի ազատման մասինԻրանը կարող է հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին. ԱՄՆ-ն իր զորքերին բերել է մարտական վիճակիԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըՄոսկվայում Սամվել Կարապետյանը մրցակից է ծագումով Ադրբեջանից միլիարդատեր Գոդ Նիսանովին. Կարապետյանի վրա հարձակման պատճառները
Հասարակություն

Նախամարդը՝ հակահայկական քարոզչական գործիք Ադրբեջանի համար

«Գեղարդ» վերլուծական․

Ղարաբաղում մի շարք ուղղություններով հնագիտական հետազոտություններ են իրականացվելու, այդ թվում՝ «Խոջալուի բրոնզե դար», «Ազոխ-Թաղլարի պալեոլիթյան հուշարձաններ», «Աղվանքի նյութական-մշակութային ժառանգության ուսումնասիրություն» և այլն։ Այդ մասին է նշել Ադրբեջանի ԳԱԱ Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևը։ Ըստ նրա՝ շուտով «ազատագրված տարածքներում» սկսելու են աշխատել միջազգային հնագիտական արշավախմբեր։

Հնագիտական աշխատանքների այս ուղղությունների ընդգծումն Ադրբեջանի՝ պատմության վերաշարադրման ու նոր անցյալ ստեղծելու քաղաքականության արտացոլումն է, որի արմատները ձգվում են դեռևս խորհրդային շրջան՝ 1930-ական թվականներ։ Հասկանալի է, որ «Աղվանքի նյութական-մշակութային ժառանգության ուսումնասիրությունը» ծառայելու է Արցախում հայկական մշակութային ժառանգությունն աղվանական-ուդիական ներկայացնելու և յուրացնելու քաղաքականությանը։ Այսինքն՝ «գիտականորեն» ներկայացնել Արցախի ողջ քրիստոնեական ժառանգության աղվանական, հետևաբար՝ ադրբեջանական լինելը։

Ադրբեջանական «պատմագրությունը» երբեք չի բավարարվել Աղվանքի կամ Ատրպատականի հետ ժառանգական կապ հորինելով և փորձում է ավելի հեռուն գնալ՝ «յուրացնելով և ադրբեջանականացնելով» նաև նախամարդուն։

Արցախում գտնվող հնագիտական կարևորագույն նշանակություն ունեցող Ազոխի քարանձավում 1960-1970-ական թվականներին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է նախամարդու ծնոտ։ Ըստ ադրբեջանական պատմագրության որոշ ներկայացուցիչների՝ ծնոտը պատկանում է առաջին ադրբեջանցուն։

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի Պատմության և ազգաբանության ինստիտուտի տնօրեն Քարիմ Շուքուրովի երևակայությամբ՝ «Ադրբեջանի բարենպաստ բնական ու աշխարհագրական միջավայրն այն դարձրել է աշխարհում առաջին մարդաբնակ վայրերից մեկը։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ հոմո հաբիլիսը («հմուտ մարդ») այստեղ է հաստատվել 2-2․5 միլիոն տարի առաջ։ Այսպես սկսվում է Ադրբեջանի պատմությունը»։

2021 թվականի մարտին Իլհամ Ալիևն ընտանիքի հետ այցելել էր Ազոխի քարանձավ, որի մուտքի մոտ հայտարարել էր․ «Սա մարդու հնագույն բնակավայրերից մեկն է աշխարհում և պատկանում է Ադրբեջանի պատմությանը»։ Այնուհետև նա «ապօրինի պեղումների» մեջ մեղադրել էր հայ և օտարերկրյա հնագետներին՝ հայտարարելով, որ «հայերը վնասել են մեր պատմական ժառանգությունը» և այսուհետ «միայն ադրբեջանցի գիտնականներն ու նրանց հրավիրած օտարերկրյա գործընկերներն ուսումնասիրություն կանեն այստեղ»։

Ի հակադրություն ադրբեջանական պատմագրության կեղծ մտավարժանքների՝ 2023 թվականի սեպտեմբերին Central Asian Survey հեղինակավոր գիտական ամսագրում լույս է տեսել Պոտսդամի և Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանների հետազոտող Ուրի Ռոզենբերգի «Նախամարդն ադրբեջանցի ազգայնակա՞ն էր․ նախապատմության մոբիլիզացիան և ազգաշինությունն Ադրբեջանում» վերնագրով հոդվածը։

Բաքվից ոչ հեռու Գոբուստանի թանգարանում իրականացրած դաշտային աշխատանքների արդյունքում գրված հոդվածի սկզբում Ռոզենբերգը նշում է, որ «ազգակերտման բազմաթիվ նախագծեր գնում են դեպի պատմության խորքը, վերակառուցում այն, հավակնություն ներկայացնում հնագույն քաղաքակրթությունների նկատմանբ, անգամ չեղած պատմություններ հորինում, բայց Գոբուստանի թանգարանն ու դրա հետ կապված պատմությունը խելամտության ցանկացած սահմանից դուրս են»։

Գոբուստանի թանգարանի մոտ գտնվող հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 17 հազար տարվա հնության քարանձավային ժայռապատկերներ ու փորագրություններ։ Հեղինակին զարմացրել է այն, թե ինչու՞ են 17 հազար տարի առաջ քարանձավում փորագրություն արած մարդուն Ադրբեջանում ադրբեջանցի համարում։ Հոդվածի սկզբում գիտնականը ներկայացնում է, որ ադրբեջանցիների համար պատմության ստեղծումն սկսվել է դեռ խորհրդային շրջանից, և խնդիրը դիտարկում է ազգակերտման երևույթի շրջանակում։ Ըստ Ռոզենբերգի՝ Ադրբեջանում գոբուստանցի քարանձավաբնակին ադրբեջանցի են համարում՝ պայմանավորված ղարաբաղյան հակամարտությամբ և հայերից ավելի հին ներկայանալու ձգտումով։

«Ադրբեջանցիներն օգտագործում են Գոբուստանի հնագիտական գտածոներն՝ ապացուցելու իրենց բնիկությունը տարածաշրջանում և պնդելու, որ տարածքի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակիչներն են, և որ հայերը շատ ավելի ուշ են եկել այդտեղ»,- նշում է հոդվածագիրը։

Հեղինակն ընդգծում է, որ քաղաքական նպատակներով հնագիտությունը կարող է օգտագործվել ոչ միայն խմբի ինքնությունն ուժեղացնելու համար, այլև՝ անգամ ցեղասպանության, էթնիկ զտումների ու այլ վայրագությունների արդարացման պատճառ դառնալ։

Ռոզենբերգը նշում է, որ Գոբուստանի թանգարանի աշխատակիցների, այցելուների կարծիքով, այդ տարածքում ապրած նախամարդիկ ադրբեջանցիների նախահայրերն են եղել, իսկ ոմանք անգամ նախամարդկանց ադրբեջանցի են անվանում։ Այս պնդումը տարածված է նաև ադրբեջանցի հետազոտողների ու պատմաբանների շրջանում․ վերջիններս չեն կաշկանդվում նշել, որ նախամարդն ադրբեջանցի է։ Ռոզենբերգը գրում է, որ, ըստ ադրբեջանցիների, եթե նախամարդու մնացորդը հայտնաբերվել է Ադրբեջանի տարածքում, դա արդեն բավարար ապացույց է՝ նրան ադրբեջանցիների հետ կապելու համար։

Հետազոտողը գտնում է, որ Գոբուստանի թանգարանը ծառայում է քաղաքական նպատակի՝ ապացուցելու, որ հայերը սխալ են, և որ ադրբեջանցիներն են տարածքի առաջին մարդիկ։

Այսպիսով՝ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ և Մեծ Թաղեր գյուղերի տարածքում գտնվող քարանձավային համալիրները քարոզչական կարևոր դեր են խաղում Ադրբեջանում։

Վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունը կանոնավոր տուրեր է կազմակերպում արտասահմանցի ճանապարհորդների, զբոսաշրջիկների, լրագրողների և այլ անձանց համար՝ կանգառի կետերից մեկն ընտրելով Ազոխի քարանձավը։ Այդտեղ նրանց պատմում են «Ադրբեջանի տարածքում հնագույն մարդու բնակության» և «հայերի կողմից անօրինական պեղումների» մասին։

Եթե ադրբեջանցի «հնագետ» Ֆարհադ Գուլիևն ասում է, որ իբր «հնագիտական հուշարձանների քարտեզն ապացուցում է, թե Ադրբեջանի հարուստ պատմությունն ու մշակույթը հասնում է Քարի դար», ապա չենք զարմանա, որ մի օր ադրբեջանցի «մասնագետները» հայտարարեն՝ նախամարդիկ խոսել են ադրբեջաներեն և քարանձավների պատերին փորագրել Ալիևներին գովերգող տեսարաններ։