Առաջընթացի հնարավորություն կա․ Իրանը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո

Հռոմում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը։
Իրանի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ ԱՄՆ–Իրան բանակցություններն ընթացել են պրոֆեսիոնալ մթնոլորտում։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների 5-րդ փուլից հետո իր հերթին հայտարարել է, որ առաջընթացի հնարավորություն կա․
Բանակցությունները չափազանց բարդ են, որպեսզի հարցերը հնարավոր լինի կարգավորել մի քանի կարճ հանդիպումներում, սակայն լուծման հնարավորություն կա, ասել է նա։
Իրանի ԱԳ նախարարը համոզված է՝ ամերիկյան կողմի մոտ այժմ ձևավորվել է Իրանի դիրքորոշումների հստակ ըմբռնում։