Լաբորատոր փորձաքննության են հանձնվել «Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների պաղպաղակի նմուշներըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՍամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների. Եզրաս արքեպիսկոպոս ՆերսիսյանԱրուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՀղիության թեստը վերցրել՝ մարդկանց հղիությունը, կուսությունը, չբերությունն եք ստուգում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է
«Զանգեզուրի միջանցք» է ուզում տալ, ադրբեջանցիներին «վերադարձ» խոստանա․ քաղաքագետը՝ Փաշինյանի Թուրքիա մեկնելու մասին
Քննարկում ենք ոչ թե կուսակրոնության, այլ լեգիտիմության հարց․ ՓաշինյանԲացառվում է, մտքներիցդ հանեք. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ Վեհափառ Հայրապետի հեռանալու մասինԽաչատուր Սուքիասյանը թեւանցուկ արած ինչ–որ բան է շշնջում Նիկոլ Փաշինյանի ականջին (տեսանյութ)ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ
Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վրդովմունքն է հայտնում Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ ձեռնարկված անօրինությունների առթիվ․ հայտարարություն
Ապագա կա Սերգեյ Բագրատյանի համար․ Փաշինյանից դեռ sms չե՞ք ստացել․ հա՜, ամեն օր եք ստանում․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է. քաղաքագետԲանակում ատեստացիան ամենախայտառակ ջրբաժանն է․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Իլհամ Ալիևն այսօր հիշել է ադրբեջանցիների Հայաստանում իբր վերաբնակեցման մասինԱյսօր Արմեն Աբազյանն է, վաղը՝ դուք, քանի ուշ չէ, դադարե՛ք ծառայել այս իշխանություններին, վաղը ուշ կլինի․ Մանե ԹանդիլյանԱրփինե Սարգսյանին հարցնում եմ՝ ինչո՞ւ փոխեցին ոստիկանապետին, չի կարողանում պատասխանել․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է ԱԺ նախագահը. Արցախի ԱԺ հայտարարությունը
Ինչպես Սամվել Կարապետյանին բերեցին դատարան (տեսանյութ)Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրությունըՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին՝ արձանագրված խախտումների համարՀարգելի ընդդիմություն, էս տեմպերով մինչև 2026 թ. ընտրությունը՝ մեզնից մնալու է ը-ն, Հայաստանից հ-ն,- պետությունից էլ պ-ն. ՖարմանյանԹուրքիայի ռազմական ղեկավարությունը մեկնել է Իրանի սահման
Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է. ահազանգ
Ալեն Սիմոնյանն ասաց, թե որքան գումար պետք է վճարել՝ Փաշինյանից ազատվելու համար (տեսանյութ)Ուշքի եկեք. էլեկտրամատակարարման ոլորտի ամենափոքր ճգնաժամը երկարաժամկետ բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա. տնտեսագետՉեք ամաչո՞ւմ, Դուք գիտակցո՞ւմ եք, թե ով եք․ երկիրը պատերազմից 5 պակաս է, Դուք ստանձնել եք երկրի գինեկոլոգի և ուրոլոգի դերը․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Եթե ​​ժողովուրդը մեզ հետ է, ոչ մի խնդիր չի սպառնա Իրանին. Մասուդ ՓեզեշքիանՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում «Պիցցա Տաշիր»-ի բոլոր 36 հանրային սննդի կետերումՓաշինյանը ՀԷՑ-ի «ազգայնացում» ասելով՝ տապալում է ՀՀ-ում տնտեսական կարգը, դրանով նաև՝ սահմանադրական կարգը. Սոս ՀակոբյանԱնկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով․ Վարդան ՕսկանյանԹրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցելԳլխավոր դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամՀայաստանի կառավարումն իրականացվում է հակահամակարգային՝ «ручной режим»-ով. Վահե ԴավթյանՄինչև արյանս վերջին կաթիլը պայքարելու եմ ձեր թրքահպատակ իշխանության դեմ. Հովհաննես Պողոսյան
Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները` իբր իշխանության զավթման մասին, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն և ակնհայտ ճնշման փորձ են. հայտարարություն
Աբազյանին էլ որ հանեցին, մեր երեխեքի գործը գրելու են սառույցին, դնեն արևի տակ․ անհետ կորածի հարազատ (տեսանյութ)Այս նույն ձեռագրի դրսևորումն է՝ «խռխռացող» արշավը Սամվել Կարապետյանի դեմ․ Վահե ՀակոբյանԵկել եմ, կանգնեմ իմ Սամվել Կարապետյանի կողքին․ Ռազմիկ Ամյան (տեսանյութ)Չենք հասկանում՝ ինչ հիմքով էին մեզ ձերբակալել. ամբողջը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Իրանի ոստիկանությունը կանխել է Թեհրանի հարավային արվարձանում ահաբեկչական հարձակումների շարքՍամվել Կարապետյանին մեղադրանք են առաջադրել, փորձում են կալանքի տանել. փաստաբան5 տարի լարված պայմաններում ԱԱԾ-ում աշխատել է, մի քիչ թող հանգստանա. Փաշինյանը` Աբազյանի ազատման մասինԻրանը կարող է հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին. ԱՄՆ-ն իր զորքերին բերել է մարտական վիճակիԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըՄոսկվայում Սամվել Կարապետյանը մրցակից է ծագումով Ադրբեջանից միլիարդատեր Գոդ Նիսանովին. Կարապետյանի վրա հարձակման պատճառներըԱբսուրդի ժանրից․ ապօրինի գործընթաց է․ փաստաբանները՝ Սամվել Կարապետյանի ձերբակալման մասին (տեսանյութ)Կարմիրբերետավորի կողմից հարված ստացած լրագրողը տուժող է ճանաչվելԵրբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել․ Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրական եզրակացությունը ստեղծում է վտանգավոր նախադեպ

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հայտարարությունը՝ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի վերաբերյալ․

23 մայիսի, 2025թ.: Որպես իրավապաշտպան և Ռուբեն Վարդանյանի ընտանիքի ներկայացուցիչ, ինչպես նաև նրա միջազգային իրավական թիմի անդամ, հայտարարում եմ, որ Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրանքի մի մասը (200-ից ավելի էջ) դիտարկելուց հետո պարզ է դառնում, որ նրա դեմ մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են, իրավական հիմք չունեն և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու արդար ադատաքննության սկզբունքները։

Փաստաթղթում առանձնանում են մի քանի կարևոր կետեր.

Առաջին, հակառակ հիմնարար իրավական սկզբունքների՝ մեղադրանքը փաստորեն Ռուբեն Վարդանյանի հայկական ինքնությունը դիտարկում է որպես քրեական պատասխանատվության հիմք: Մեղադրանքների շրջանակը ենթադրում է, որ ազգային ծագումը բացառապես ծառայում է որպես մեղքի հիմնական ապացույց: Սա խաթարում է ժամանակակից արդարադատության համակարգի հենքը՝ nullum crimen sine lege («չկա հանցանք առանց օրենքի») սկզբունքը և անհատական քրեական պատասխանատվության պահանջը:

Երկրորդ, մեղադրական եզրակացությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ), որտեղ ապրում էր մոտ 150.000 հայ, որակում է որպես հանցավոր կազմակերպություն: Սա հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Մեղադրանքում այս իրավունքը թյուր կերպով մեկնաբանվում է որպես ատելության հրահրում: Փաստաթուղթն այսպիսով հետադարձ կերպով քրեականացնում է քաղաքական միավորը, որը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում: Ավելին, Ռուբեն Վարդանյանը պատասխանատու է համարվում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա՝ ԼՂՀ ժամանելուց մինչև 30 տարի առաջ:

Երրորդ, Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ, որը հիմք է հանդիսացել 2023 թվականի սեպտեմբերի 27-ի նրա ձերբակալության համար: Այնուամենայնիվ, այդ ժամանակ Լաչինի միջանցքը գտնվում էր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ավելին, Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնառել էր երաշխավորել միջանցքով տեղաշարժման ազատությունը:

ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը նույնպես հաստատել է այս իրավունքը. 2023 թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին այն հրապարակել է պարտադիր որոշումներ, որոնք հաստատում են Լաչինի միջանցքով երկկողմանի ուղղությամբ մարդկանց, մեքենաների և ապրանքների անարգել տեղաշարժման անհրաժեշտությունը: Նմանատիպ որոշումներ է կայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Այսպիսով, Ռուբեն Վարդանյանի ձերբակալության համար իրավական հիմքեր չկան: Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մշտապես դիտարկվել է որպես վիճելի տարածք, մինչդեռ մեղադրական եզրակացությամբ միջազգային վեճի առարկան՝ տարածքի իրավական կարգավիճակը և կիրառելի սահմանային ռեժիմը, դիտարկվում է որպես հաստատված փաստ։

Այդպիսով, դատախազությունը թույլ է տալիս petitio principii տրամաբանական սխալը՝ որպես ապացույց օգտագործելով այն պնդումը, որն ինքն է պահանջում իրավական պարզաբանում:

Վերջապես, մեղադրական եզրակացությամբ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը համահիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները աշխարհի խոցելի բնակչությանն օգնելու համար, ներկայացվում է որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպություն:

Այս մեղադրանքը բացահայտ անհիմն է՝ հաշվի առնելով, որ «Ավրորան» միջազգայնորեն ճանաչված է որպես հարգված մարդասիրական նախաձեռնություն, որն օգնություն է տրամադրում աշխարհում տարբեր ճգնաժամերից տուժած անձանց: Այս տրամաբանության համաձայն՝ փախստականներին և հակամարտություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնությունը դիտարկվում է որպես հանցավոր գործունեություն:

Ամփոփելով՝ մեղադրական եզրակացությունը ոչ միայն քաղաքական դրդապատճառներ ունի, այլև խորապես աղավաղում է իրավական հիմնարար սկզբունքները և ստեղծում է վտանգավոր նախադեպ։

Սա առանձին դեպք չէ։ Բաքվում ներկայումս անազատության մեջ պահվող յոթ հայեր արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկման՝ քաղաքական դրդապատճառներով և իրավաբանորեն չհիմնավորված մեղադրանքներով, ինչը արդարադատության և պատշաճ դատավարության միջազգայնորեն ճանաչված չափանիշների նկատմամբ ակնհայտ ոտնձգություն է։ Մնացած տասնվեցին ևս սպասվում է նույն ճակատագիրը»։