Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Արսենյանը

Մոսկվայում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպանը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում կատարելով դեսպանատանը։
«Կլինի ներկայացուցիչ Հայաստանից։ Հայաստանը կներկայացնի դեսպանը», - գործակալությանը հայտնել են Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։
Նշենք, որ Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 27-29-ը Մոսկվայում՝ ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։