ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում վիճակն այն աստիճանի վատ է, որ Բաքվին ուղղված կիսաաղերսական գրառում է կատարել անձամբ Դուգինը․ Ոսկանյան

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում վիճակն այն աստիճանի վատ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբին ուղղված կիսաաղերսական գրառում է կատարել անձամբ Դուգինը, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ռուսաստանի հզորության և ռուս մտավորականության մարդասիրական ավանդույթների հետ ոչ մի ընդհանրություն չունեցող այս գրեթե «աղերսագիրը» ոչ միայն անպատվաբեր է հենց տվյալ անձի, այլ նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում Ռուսաստանն ընկալելու հարցում խնդրահարույց է, քանի որ այստեղ հարգում են արժանապատվությունը և ուժը, այլ ոչ թե լացակումած աղերսանքը»,- նշել է Ոսկանյանը։