Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ն Իտալիայի չեմպիոնի տիտղոսը զիջեց «Նապոլի»-ին

«Նապոլին» պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց Սերիա A-ի չեմպիոնի տիտղոսը:
Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ ակումբը 38-րդ տուրում հաղթեց Կալյարիին (2:0) և արդյունքում աղյուսակում մեկ միավորով առաջ անցավ Ինտերից։
Սա ակումբի երկրորդ հաղթանակն է Իտալիայի առաջնությունում վերջին երեք մրցաշրջանների ընթացքում։ Նախորդ տիտղոսը նվաճվել էր 2023 թվականին։
Ընդհանուր առմամբ, սա «Նապոլիի» չորրորդ Սկուդետտոն էր: Իտալիայի չեմպիոնի տիտղոսների քանակով ակումբը գերազանցեց «Ռոմային», որը չեմպիոն է դարձել երեք անգամ: