Իսրայելի պաշտպանության բանակն առաջին անգամ խոստովանեց, որ իրանական հարվածների հետևանքով ռազմական թիրախներ են վնասվելՍամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման ԲաղդասարյանինՀայաստանում սննդամթեքը համատարած թանկացել էԿարենը և Վաչեն կմասնակցեն «Անորա» ֆիլմին նվիրված քննարկմանըԲարեկամության մետրոյի մոտ ավտոբուսը հպվել է ավտոքարշակին, վերջինի վարորդն էլ հայհոյել և հարվածել էՎերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը․ ՔԿՆիկոլի հակաեկեղեցական հիստերիային ամենաստոր եղանակով միացել է ԵՊՀ ռեկտորը․ ՀակոբյանԵՄ-ն ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունըԱրթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսովՀՅԴ-ականները ռուս գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԱՄԷԳազ չի լինելու հուլիսի 11-ին7 տարի մեզ հետ վիճում էին, կծողական ակնարկներ անում, ծաղրում... վնիզապնը տեղ հասավ, ու հիմա բռնապետության մասին սկսել են խոսել՝ որպես մեծ բացահայտում. Կարեն ՎրթանեսյանԵրևանի Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ«Սիվիլնեթը» սխալվում է. Ermenihaber.amՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներԱրման Ծառուկյանի հարվածից մարզիչը դուրս է ընկել օկտագոնից (տեսանյութ)«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել առցանց աշխատանքային քննարկում49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտԽոշոր վթար, բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107»-ը, վիրավnրները ոստիկանության ծառայողներ են․ ShamshyanԴոլարն ու եվրոն էժանացել ենԳլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունը նոր պետ ունի. կադրային բարեփոխումներ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողիՆերքին Շենգավիթի խանութներից մեկում մեծ քանակությամբ ժամկետանց սննդամթերք են հայտնաբերելՀետևից խփողները և իմ ընկեր Արթուր Սարգսյանը. Լիլիթ ԳալստյանԱստծո տան դեմ ցանկացած նկրտում, ցանկացած չարություն չպիտի մնա անպատիժ. Ահարոն քահանա ՄելքումյանՉեն տրամադրում ձայնագրությունները․ ի՞նչ է տեղի ունեցել Արթուր Սարգսյանի դատական նիստի ժամանակ (տեսանյութ)Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Փաշինյան
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ
Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Հայաստան հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթին. ԶախարովաՆոր նշանակումներ Մայր աթոռում
ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին. ԴատախազությունԱրցախի խորհրդարանը լսումներ է կազմակերպել տեղահանված արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրերի վերաբերյալ (տեսանյութ)ԱՄՆ-ն միջնորդական դեր ունի Երևան-Բաքու գործընթացում, չնայած հանգամանքին, որ կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների. Սուրեն ՍարգսյանԵկեղեցու դեմ շարունակական հարձակումները նոր իրականություն են ստեղծում, և մեր կարևոր խնդիրն է՝ հասկանալ «նորությունները»՝ ճիշտ որոշումների համար. Վահե ՀովհաննիսյանՎաշինգտոնում քննարկվել է Արցախի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի հարցըՍրանք ուղղակի բռնաճնշումներ չեն, սա պայմանավորվածությունների արդյունք է Էրդողանի և Ալիևի հետ. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)Երևանում «Լադա»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին. կա տուժածՀրայր սարկավագ Հակոբյանը մեղադրվում է զուտ նրա համար, որ Բագրատ Սրբազանի կողքին է եղել․ փաստաբան (տեսանյութ)
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ-ն ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների մասին
Ստեղծե'ք հավասար պայմաններ և հրապարակե'ք այն ձայնագրությունները, որ քննչական մարմնի որակմամբ, կենցաղային բնույթ են գրում, ու բոլորը կհասկանան․ փաստաբան (տեսանյութ)Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի հայտարարությունը՝ Արմեն Դանիելյանի որոշման վերաբերյալԵՊՀ-ում կադրային ջարդ է. քաղաքացիական հայացքների համար ԵՊՀ-ից ազատվել է Էդուարդ Գալստյանը
«Առաջիկայում ԵՊՀ-ում տեղի են ունենալու աննախադեպ իրադարձություններ». Խաչիկ Աբաջյանն ազատվել է ԵՊՀ-ից
Գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարություններն անընդունելի են. Ադրբեջանի ԱԳՆԲռատ, եթե առաջարկ չունեք, ձեր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ թքած ունի ձեր վրա, ինչի՞ եք լռվել ԱԺ-ում ռեժիմով տփոց ուտում, դրա կայֆը կասե՞ս. Նարեկ Մալյանը` Իշխան Սաղաթելյանին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով
Հասարակություն

Ջալալ Հարությունյանը բացում է փակագծերը. ովքե՞ր են մեղավորները Ցորի գործով․ Aravot

Aravot.am. Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կայացավ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի կամ հանրության շրջանում տարածում ստացած Ցորի զորամասի գործով երկրորդ դատական նիստը: Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը ներկայացնում էր պաշտպանական կողմի բողոքը, որով անհիմն էր համարում իր պաշտպանյալի նկատմամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վերդիկտը՝ 5,5 տարի ազատազրկումը:

Երբ փաստաբանն ավարտեց իր ելույթը, Ջալալ Հարությունյանը դատարանին լրացուցիչ պարզաբանումներ տվեց՝ վկաներից բառացի մեջբերումներ անելով, որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմվի տեղի ունեցածի մասին:

Մասնավորապես, նա նշեց կոնկրետ իրավիճակներ, տվեց անուններ, որոնց գործողությունների կամ անգործության հետեւանքով են իր գնահատմամբ զինվորները զոհվել կամ անհետ կորել են, տարածքները գրավվել են թշնամու կողմից:
Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը Ջալալ Հարությունյանից հետաքրքրվեց. «Ստացվում է՝ օպերատիվ տվյալները հստակ են եղել, որ դիմացը հակառակորդներ են հայտնվել: Բոլոր հետախուզական տվյալները պետք է հայտնվեին խորացված հրամանատարական կետի օպերատիվ բաժնում:

Օպերատիվ բաժնի սպաները պետք է համապատասխան օպերատիվ նշումներ կատարեին օպերատիվ քարտեզում, եւ հրամանատարական կետում գտնվող հրամանատարական կազմը, այդ թվում նաեւ դուք ցանկացած տվյալ պետք է օպերատիվ քարտեզի վրա տեսնելով՝ պատկերացումը կազմեիք, թե տեղանքում ինչպիսի իրավիճակ է, ինչպիսի խմբավորումներ են: Այսինքն, պետք է ինֆորմացիան տարբեր տեղերից գար, հավաքվեր մի տեղ, նշում կատարվեր օպերատիվ քարտեզի վրա, օպերատիվ բաժնի ավագ սպաները եւ աշխատողները կազմեին այդ պատկերը: Իսկ ինչի՞ չի արվել դա», ինչին Ջալալ Հարությունյանը պատասխանեց. «Տվյալները միանշանակ եղել են:

Կոնկրետ այդ պահին հրետանու պետը ինձ չի փոխանցել, բայց նախօրեին, ամսի 9-ին, ժամը 11:00-ին ՊԲ մարտական կարգադրությունում հստակ խնդիր էր դրված. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրային զորքերի պաշտպանությունում առաջացել են ճեղքվածքներ, հակառակորդը թեւանցող եւ շրջանցող ջոկատների, դիվերսիոն-հետախուզական խմբերի ակտիվ կիրառմամբ ներթափանցում է յուրային զորքերի պաշտպանության խորքը՝ նպատակ ունենալով խաթարել զորքերի կառավարման համակարգը, թիկունքային եւ տեխնիկական ապահովման իրականացումը, հասցնել յուրային զորքերի կորուստներ, ինչպես նաեւ անձնակազմի շրջանում ստեղծել խուճապային տրամադրություն, մարտական խնդիր սահմանված է հետեւյալը. պաշտպանության խորքում տեղակայված բոլոր կառավարման կետերում, դիտակետերում, բոլոր կենտրոնացված շրջաններում, առանձնահատուկ՝ կրակային եւ մեկնարկային դիրքերում, դիրքային շրջաններում, ապահովման կետերում, պաշտպանական հենակետերում կազմակերպել շրջանաձեւ պաշտպանություն, իշխող բարձունքներում նշանակել դիտորդներ՝ հակառակորդի կրակային գործողությունները ժամանակին հայտնաբերելու եւ համապատասխան կրակային միջոցներով հեռավար մատույցներում նրա խոցումը կազմակերպելու նպատակով: Բանակի հրամանատար՝ Հարությունյան, Բանակի շտաբի պետ Վարդանյան:

Եվ մեր ստորագրությունը»,-հրապարակեց Ջ. Հարությունյանը եւ ընդգծեց, որ սա մարտական կարգադրություն է եւ իրեն զեկուցվել է, որ հրամանը կատարվում է: