Շենգավիթի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ձերբակալվել է. նրան սպասում է երկամսյա կալանավորում

NEWSPRESS.am-ի տեղեկություններով, Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ձերբակալվել է:
Դեռ 4 օր առաջ, Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ, անձնական խնդիրների հետ կապված, ազատվում է պաշտոնից:
Այժմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Ռազմիկ Մկրտչյանին սպասում է 2 ամսով կալանավորում:
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Հիշեցնենք, ապրիլին Ազգային անվտանգության ծառայության ու Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները Շենգավիթի թաղապետարան էին մտել, առևտրի վարչության երկու աշխատակիցներ էին ձերբակալվել: