Նախկին թաղապետը մեղադրվում է խոշտանգման մեջ. նոր մանրամասներ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, քննվում է Շենգավիթի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռազմիկ Մկրտչյանը ձերբակալվել է:
NEWSPRESS.am-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ: Մեր տեղեկություններով, պաշտոնից ազատվելու նախորդ օրը, Շենգավիթի արդեն նախկին ղեկավարը, ծեծկռտուքի մեջ է եղել:
Ըստ մեր աղբյուրի, նա ծեծի ենթարկել և խոշտանգել քաղաքացու, որը գաղտնի տեսանկարահանվել է: Ռազմիկ Մկրտչյանը, իմանալով, որ իրեն նկարահանել են, հրաժարական է տվել պաշտոնից, իբր անձնական խնդիրների պատճառով:
Խոշտանգման մասով քրեական վարույթ է նախաձեռնվել և քննվում է խափանման միջոցի հարցը:
Նախկին թաղապետին սպառնում է 2 ամսյա կալանավորում: