Արցախի պաշտոնատար անձանց մեջ կա մեկը, ով իմ համբերության բաժակը լցրել է և որի մասով ես այլևս չեմ դիմանում` պետք է խոսեմ. Ռոման Երիցյան (տեսանյութ)

Դուք գիտեք, որ ես խուսափում էի Արցախի պաշտոնատար անձանց քննադատելուց, բայց կա մեկը, ով իմ համբերության բաժակը լցրել է և որի մասով ես այլևս չեմ դիմանում: Այդ անձը Արցախի ներդրումային հիմնադրամի վերջին տնօրեն Սևակ Հարությունյանն է, ով ոչ միայն հիմնադրամի գույքի, այլև արցախցիների նկատմամբ ցուցաբերում է «թքած ունեմ» վերաբերմունք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Մասնավորապես, վերջին հրաժարվում է դատական նիստերին ներկայանալուց և Արցախի ներդրումային հիմնադրամի շահերը ներկայացնելուց, իսկ դա հղի է անդառնալի հետևանքներով»,- նշել է փաստաբանն ու մանրամասնել խոսքը:
Երիցյանը նշել է, որ Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի` ՀՀ իշխանություններ հետ համագործակցության տարրեր է տեսնում:
«Արցախի Հանրապետության ներդրումային հիմնադրամի տնօրենը բառի բուն իմաստով համը հանել է և անցել է բոլոր կարմիր գծերը»,- ասել է փաստաբանը:
Մանրամասները` տեսանյութում