Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։
Տեղեկատվության համաձայն՝ զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի և նրա մերձավոր խորհրդականների հանդիպման մեկնարկից առաջ։
Առաջնորդների բանակցությունների արդյունքների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել։