Իրանը կարող է հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին. ԱՄՆ-ն իր զորքերին բերել է մարտական վիճակի

ԱՄՆ-ն իր ուժերը բարձր մարտական պատրաստության վիճակի է բերել ԱՄԷ-ի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ռազմական բազաներում։
Այս մասին գրում է The New York Times-ը: Նշվում է, որ տարածաշրջանում կա ավելի քան 40,000 ամերիկացի զինվոր։
Իրանն իր հերթին պատրաստվում է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին հնարավոր հարվածների, եթե Վաշինգտոնը միջամտի Իսրայելի և Թեհրանի միջև առկա հակամարտությանը։
Հստակեցվում է, որ իրանական կողմն արդեն պատրաստել է հրթիռներ և այլ զենքեր հնարավոր հարձակման համար։ Նշվում է, որ Իրաքում գտնվող ամերիկյան բազաները կարող են հարձակման ենթարկվել։