Եթե ժողովուրդը մեզ հետ է, ոչ մի խնդիր չի սպառնա Իրանին. Մասուդ Փեզեշքիան

Եթե ժողովուրդը միասնական լինի կառավարության հետ, ապա ոչ մի խնդիր չի սպառնա Իրանին։ Այս մասին կառավարության նիստում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ Իրանը կհաղթահարի ցանկացած ճգնաժամ՝ շնորհիվ ազգային համերաշխության և միասնության։
«Կարևոր է պահպանել ազգային համերաշխությունը և ժողովրդի մասնակցությունը ստեղծված իրավիճակում։ Եթե ժողովուրդը մեզ հետ է, ապա ոչ մի խնդիր չի սպառնա երկրին։ Կարևոր է, որ բոլոր միջոցառումները ուղղված լինեն ազգային համերաշխության պահպանմանը»,- ասել է նա։
«Նախարարները պետք է անհրաժեշտ լիազորություններ տրամադրեն իրենց տեղակալներին՝ առանձին գերատեսչությունների կողմից արագ որոշումներ կայացնելու համար»,- հավելել է նա։