Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է. քաղաքագետ

Փաշինյանի երկու հիմնական հեներանները՝ ՔՊ ֆրակցիան ու իրավապահ համակարգը, մտահոգված են իրենց վաղվա օրվա համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է: Նրա երկու հիմնական հեներանները՝ ՔՊ ֆրակցիան ու իրավապահ համակարգը, մտահոգված են իրենց վաղվա օրվա համար: Կասկածի որդը բուն է դրել նրանց հոգիներում և նրանք հասկանում են, որ Փաշինյանն իրենց հանցակից է դարձրել, որի համար պետասխանատվության են ենթարկվելու:
Սույն անձի հիստերինան, որը պանիկայի դրսևորում է, ունի հենց այդ կոնկրետ պատճառը: Իր ոչ ադեկվատ քայլերով նա փորձում է ՔՊ ֆրակցիային ու իրավապահ համակարգին համոզել, որ ինքն ուժեղ է, տիրապետում է իրավիճակին ու պատրաստ է բոլոր քայլերին, որպեսզի իր հենարանները չսահեն իր ոտքերի տակից: Բայց այդ հիստերիան ոչ թե ուժի, այլ թուլության նշան է, ինչն այդ երկու խմբերում սկսել են հասկանալ»: