Վրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կան

Վրաստանի ՆԳՆ միգրացիոն ծառայության աշխատակիցներն արտաքսել են 25 օտարերկրացու, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կան։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Արտաքսվածների թվում են Հայաստանի, Ուզբեկստանի, Իրանի, Նիգերիայի, Տաջիկստանի, Չինաստանի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ալժիրի, Եգիպտոսի, Թուրքիայի, Պակիստանի և Բանգլադեշի քաղաքացիներ։