«Ոսկե ծիրանի» հաղթողները«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կաԲաթումիի կենտրոնում կրակոցներ են հնչել«Ժողովրդի անունից» խոսելու խոստում տված իշխանությունը այսօր վախենում է հենց այդ նույն ժողովրդից9-ը քաղաքացի հոսպիտալացվել է Անգեղակոթ գյուղի մոտ տեղի ունեցած վթարիցՓաշինյանի շարասյունից տուժող կողմը պահանջում է ներկայացնել ռադիոկապի ձայնագրությունըԹրամփի հաղթանակից հետո Երևանը համաձայնել է երկու կետ ավելացնել խաղաղության պայմանագրին. ԱլիևՇուշի. ֆրանսիական հիշողության կորուստն՝ արցախահայության ողբերգության նկատմամբՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Երևանում ներկայացրել է իր մշակութային ծրագրերը«Երևանի գործողությունները չեն նպաստում տարածաշրջանային ինտեգրմանը»․ ԱլիևԿրեմլը տեղյակ չէ Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հնարավոր հանդիպման մասին. ՊեսկովԵրբ կստորագրվի ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագիրը43-ամյա տղամարդը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Ադրբեջանը ՌԴ-ի դեմ միջազգային հայց է նախապատրաստում Հուլիսի 20-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Շնորհակալ եմ Թրամփին Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ցանկության համար․ Ալիև ԱՄՆ-ն ողջունում է քուրդ զինյալների զինաթափումը Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետՓաշինյանը Իրանի նախագահին հրավիրել է Հայաստան Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում Արցախի լուծարման մասին խոսք չկա Իրանում նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել Երևանում ձերբակալվել է «Մազդա» մակնիշի մեքենաներից կողային հայելիներ գողացող երիտասարդը Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններն աճել են. ամփոփում՝ Կոտայքի մարզում Ալիևը կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին և սպառնացել Հայաստանին Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում հուլիսի 19-ից 20-ըԲնակիչներին նվիրատվությամբ կտրամադրվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները. նախագիծՀուլիսի 21-23-ին կբարձրանա 2-4 աստիճանով
Փաշինյանը հուլիսի 2-րդ տասնօրյակի վերջում միայն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահին հունիսին տեղի ունեցած իրադարձությունների զոհերի կապակցությամբ
«Ամենադաժանն այն է, որ ծնողը գիշերը գլուխը դնում է բարձին ու երազում քնի մեջ իր բալին տեսնելու մասին». ավագ գնդացրորդ Աշոտ Խաչատրյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Մատաղիսում
Ստորև ներկայացված է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստային առաջարկը, որը Արցախի նախագահը փոխանցել է Ադրբեջանի ղեկավարությանը. Երիցյան (լուսանկար)
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Վեոլիա ջուր»«Չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը». վերլուծաբան«Փողոցը ո՞նց են վաճառել». Վանաձորի քաղաքապետարանը հանրային օգտագործման տարածք է վաճառել. փայտամշակմամբ զբաղվող Սեյրան Սուրենյանն ահազանգում է (տեսանյութ)Կարենս, ծնունդդ շնորհավոր, ես ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ օրը չլիներ, իմ Կարեն, իմ պահապան հրեշտակ. Լիլիթ ԿարապետյանԱնկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ․ Վարդան Օսկանյան«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Ադիլխան ԵրժանովինՉԼ. «Նոայի» հայտացուցակը՝ «Ֆերենցվարոշի» հետ խաղերի համարԱրևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Արա ԱբրահամյանԼոռիում 14-ամյա պատանին գյուղի սրճարանի մոտ վեճի ընթացքում դանակահարել է 25-ամյա երիտասարդինՏավուշում բեռնատարի անվադողը փոխելիս ավտոմեքենան ընկել է վարnրդի վրաՀայաստանը կորցնում է իր ռեգիոնալ դերակատարությունը (տեսանյութ)Ազատություն քաղբանտարկյալներին. Ցուցապաստառներ Երևանի փողոցներումՀայաստանում պետք է ձևավորվի Նիկոլ Փաշինյանի ռեժիմին իրական և լուրջ այլընտրանք. Լևոն ԶուրաբյանՀակասանիտարական ու գարշահոտ իրավիճակ՝ Արաբկիրում. բնակիչներն ահազանգում են
Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
Հունաստանի պաշտպանության նախարարը հեռաձայնային հաղորդակցություն է ունեցել Արամ Ա. Վեհափառի հետԻսրայելը հայտարարել է Համասի գումարտակի հրամանատարի սպանության մասինԱրագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Արջուն ԷրիգաիսիինԳիտե՞ք ինչու են ԱՄՆ-ում մարդիկ իրենց բակերում տեղադրում այսպիսի ցուցանակներ... (լուսանկարներ)
Մշակույթ

Կատարյալ սերը երկյուղ չունի. Գրիգոր Տաթևացի

Ստորև ներկայացնում ենք Սուրբ Գրիգոր Տաթևացու մտքերը Եկեղեցու, հայ ազգին տրված բարիքների, սիրո և մեր մեղքերի մասին: Աստծո տաճարի մասին «Եկեղեցու գլուխը մեր Տերն է` Հիսուս Քրիստոս: Եվ նրան փոխարինողը երկրի վրա հնում քահանայապետն էր, ինչպես Ահարոնը, իսկ նորում` յուրաքանչյուր ազգի Կաթողիկոսը:

Տեսնող աչքերը՝ մարգարեներն են, իսկ առաքյալները՝ Աստծո խոսքի ինքնատեսները: Եպիսկոպոսները տեսուչ և դիտող են կոչվում, բերան՝ Ավետարանիչները, լեզու՝ կենաց խոսքի քարոզները, ատամներ՝ վարդապետները, ովքեր հոգևոր կերակրի մեկնիչն ու ծամողն են: Հոտոտելիք են նրանք, ովքեր ընտրում և տարորոշում են չարն ու բարին:

Ականջները ճշմարիտ խոսքի աշակերտներն են, մարմինը` բոլոր հավատացյալները և Քրիստոսի անդամները, ձեռքերը` քահանաները, որոնք Սուրբ Խորհուրդներն իրականացնողներն են, ոտքերը՝ կրոնավորները և ապաշխարողները, ովքեր կրում են օրենքի ծանրությունը»: «Քահանան Աստծո արդարության հրեշտակն է, այսինքն՝ հայտնողը և թարգմանողը, ըստ այդմ՝ «Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է»» (Մաղաքիա 2:7): «Մեկ է կոչվում (եկեղեցին) ոչ թե տեղով, այլ մեկ հավատով և կոչման հույսով, որ մի մորից և մեկ ավազանի որովայնի ծնունդ է ու մեկ կերակուր, որ աստվածային գրերի տեսություն է ու մեկ մարմին և փրկչական արյուն, և իբրև մեկ գլուխ և զգեստ ունենք Քրիստոսին»: «Կաթողիկե» նշանակում է ընդհանրական, իսկ «եկեղեցին»՝ «ժողովում»: Եկեղեցի է քարերից շինվածը, նաև եկեղեցի է հավատացյալ ժողովուրդը: Երկուսն էլ Աստծո տաճար են, այսինքն՝ կառույցն ու մարդը. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթացիներ 3:16),- ասում է առաքյալը:

Եվ Քրիստոս երկուսի հիմքն է, չորս անկյունները առաքյալներն ու մարգարեներն են և նրանց շարադրած Հին ու Նոր Կտակարանները, իսկ կառույցը բոլոր հավատացյալներն են: Ինչպես մենք ենք մկրտությամբ և հաղորդությամբ դառնում Աստծո տաճար, այդպէս էլ` օրհնությամբ կառուցված եկեղեցին, որ օծում ենք նախ ջրով, ապա գինով:

Մեզ տրված բարիքների մասին «Հայ ազգին Աստծուց այսպիսի առանձին բարիքներ են շնորհվել: Առաջինը` հրաշքով դարձը, երկրորդ՝ եկեղեցի կառուցելու մասին Սուրբ Գրիգորի տեսիլքը, երրորդ՝ տասներկու առաքյալներից երեքի Հայաստանում քարոզելն ու վախճանվելը, չորրորդ՝ Աբգար թագավորի նախընծա հավատալն ի Քրիստոս, հինգերորդ՝ աստվածապարգ և Գիրը, վեցերորդ՝ Նոյան տապանի (նստելն) Արարատի` Մասիս լեռան վրա, յոթերորդ՝ եդեմաբուխ երեք գետերի Հայաստանով հոսելը, ութերորդ՝ հայերի արևելյան կոչվելը, իններորդ՝ այս կողմերում աստվածատունկ դրախտի լինելը, տասներորդ՝ այս կողմից լուսատուների ընթացքի սկսվելը, որ կարապետն են Մեծ Լույսի ծագելու, որովհետեւ Արեգակն Արդարության՝ Քրիստոս, հայրական փառքով և աստվածագումար դասերով և նախընթաց աստվածային նշանով այդ կողմից է գալու, ըստ Տիրոջ` «Ինչպէս Փայլակը, որ ելնում է արևելքից, այդպէս էլ լինելու է մարդու Որդու գալուստը»:

Սիրելու, արարչագործության ու մտածելու կարողության մասին «Բոլոր գոյությունների սկիզբն Աստված է, բոլոր բարիքների սկիզբը սերն է, բոլոր շնորհների սկիզբը խոհականությունն է»:

«Աստված մարդուն ամենայն ինչով ստեղծեց Իր նմանությամբ և այս երեքը դրեց նրա մեջ, որի (շնորհիվ) ամենայն ինչով նմանվում է Աստծուն, այսինքն՝ նախ՝ արարչագործությամբ, երկրորդ՝ սիրով, երրորդ՝ խոհականությամբ: Արարչագործությամբ, որով արարչակից է լինում Ստեղծողին: Սիրով, որով փափագում է ցանկալիին և մշտապես ջանում է հասնել և վայելել այն: Խոհականությամբ, որով զատվում է անբաններից և կարող է մտածել պիտանիի և անպիտանի մասին և ուսմամբ ու ջանադրությամբ հասնել կատարյալ հասակի»:

«Նա սիրուց դրդված գոյացրեց բոլոր արարածներիս: Եվ Իր պատկերի (մարդու) նկատմամբ ունեցած սիրուց Հայրը չխնայեց իր Որդուն, Որդին չխնայեց Իր անձը, Հոգին չխնայեց իր հարատև բախելը մարդկանց (սրտերը)»: «Առանց սրտի բարբառելը շաղակրատումն է ոչ թե աղոթք առ Աստված»:

«Սերը սկիզբն է բարությունների, որովհետև Աստծուց է և բարու մեջ է, ըստ Աստծո է և բարու եզրագիծն է, քանզի հանուն Աստծո է»: «Կատարյալ սերը երկյուղ չունի»: Մեր մեղքերի մասին «Պետք է մերժենք մեր սրտերից քենն ու ոխը՝ ըստ այդմ. «Եթե թողնենք մարդկանց իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ կթողնի ձեր հանցանքները»: Իսկ եթե թշնամի են ու վնասակար ընդհանուր Եկեղեցու և հավատի նկատմամբ, պետք է աղոթել նրանց համար, որպեսզի ետ դառնան չարիքից:

Սակայն եթե անզեղջ (չզղջացող) մնան, ինչպես չար ու մեղավոր մարդիկ և հերձվածողները, պետք է նախատել և ոչ օրհնել, քանզի նրանք ևս Աստծո հավատի ու կրոնի թշնամիներն են»: « (Սուրբ) Հոգին փախչում է բարկացած հոգուց, որովհետև նրա տեղը խաղաղությունն է: Իսկ երբ Սուրբ Հոգին ելնում է, նրա տեղը բնակվում է պիղծ հոգին, այսինքն` Սատանան»:

«Բարկանալով` կորցնում ենք աստվածային մեր պատկերը»: «Սատանայի մեղանչելն արեգակին դեմ հանդիման նայելու նման է, երբ կորցնում է լույսը և կուրանում: Այդպես սատանան Աստծո դեմ հպարտացավ, երբ ասաց.

«Իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր, կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա» (Եսայի. 14:13): Ամպը մարգարեները և հրեշտակներն են, աստղերը` վերին դասերը:

Այդ ժամանակ էլ կորավ իմացական լույսը և խավարեց սատանայի մեջ, և շնորհների լույսը չգործեց նրա վրա, ու նույնը սեպելով` առանց զղջալու անդրդվելի մնաց, որի պատճառով էլ մեծ է սատանայի մեղքը, և թողություն չի տրվելու:

Ահա այսպես, մարմնական բոլոր մեղքերից մեծ է հպարտության մեղքը»: «Ինչպես ամբարտավանությունը մարդուն հանում է Աստծու միջից, այդպես էլ նախանձը մարդուն հանում է ինքն իր միջից: Եվ ինչպես օձը այգու ծաղկից մեռնում է, այդպես էլ նախանձոտը սատկում է` տեսնելով ընկերոջ բարեբախտությունը»:

«Առաջին մեղքը, որով սատանան մեղանչեց երկնքում և ընկավ, հպարտությունն էր, ապա նախանձն էր, որով մարդկանց դեմ (չարիք) նյութեց»:

«Մտքում հայհոյելը, նախանձելը, նենգելը կատարյալ չարություն և մեղք են, որոնց մարդասպանների շարքն է դասում մարգարեն` ասելով. «Արյունահեղ և նենգավոր մարդը, Տե՜ր, Պիղծ է քեզ համար»» (Սաղմոս 5:7):

Հատվածները՝ Գրիգոր Տաթևացու «Թևավոր խոսքեր և ասույթներ», «Ոսկեփորիկ», «Գիրք հարցմանց» գրքերից:

Qahana.am