Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի ռազմական թիրախներին և արդյունաբերական կենտրոններին

Իրանը հարվածներ է հասցրել Հայֆայում և Թել Ավիվում գտնվող ռազմական նշանակության թիրախներին: Այս մասին, հիմնվելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը, հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ IRIB-ը:
«Հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ համակցված հարվածների նոր ալիք է սկսվել Հայֆա և Թել Ավիվ քաղաքների ռազմական օբյեկտներին և արդյունաբերական կենտրոններին, որոնք առնչվում են Իսրայելի ռազմական արդյունաբերությանը»,- նշվում է ԻՀՊԿ-ի հայտարարությունում։
Տեսանյութը՝ հղմամբ։