Իրանը միջուկային ռումբ չի ստեղծել. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Իսրայելի հարձակումների սկսվելու պահին Իրանը չէր աշխատում միջուկային ռումբի վրա։
Նա այս մասին ասել է La Nacion թերթին տված հարցազրույցում։
«Պատասխանը ոչ է։ Սակայն դրան տանող բազմաթիվ տարրեր կային», - ասել է Գրոսին՝ պատասխանելով հարցին. «Իրանը միջուկային ռումբ էր պատրաստո՞ւմ»։
«Մենք պետք է շատ զգույշ լինենք ժամանակագրական հարցերի հետ կապված։ Մենք բոլորս հիշում ենք այն ողբերգական հայտարարությունը, որ Իրաքին 45 րոպե էր պետք միջուկային զենք օգտագործելու համար», - հավելել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը, պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ է պետք Իրանին միջուկային զենք ունենալու համար: