Պետության համը պետք է մնա բերանում. ՔՊ-ականը՝ Սամվել Կարապետյանի մասին

Սամվել Կարապետյանը սպառնաց ու նրա նկատմամբ քրեաիրավական գործողություններ տեղի ունեցան, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը։
«Ես քրեաիրավական գնահատական բնավ չեմ պատրաստվում տալ, բայց, երբ այլ երկրում կենսական շահեր ունեցող մարդը գալիս է ու տվյալ քաղաքական իրավիճակում հայտարարություն է անում՝ օգտագործելով խմբակ ու տարբեր այլ արտահայտություններ, ասելով՝ եթե քաղաքական գործիքակազմը չաշխատի, մենք մեր ձևերով կփորձենք հարցեր լուծել, սպառնում է, բնականաբար, պետք է գնահատական տրվի և՛ քաղաքական, և՛ քրեաիրավական»,- ասաց ՔՊ-ականը։
Նա պնդեց իր քաղաքական ղեկավարի ասածը՝ «պետության համը պետք է մնա նրանց բերանում»։
«Ու հիմա այդ պրոցեսի մեջ ենք մենք գտնվում»,- նշեց ՔՊ-ականը։