Բակո Սահակյանը Բաքվում հրապարակել է ապրիլյան մարտերի ժամանակ ռազմական գործողությունները ղեկավարած գեներալների անունները

Բաքվի ռազմական դատարանի այսօրվա նիստում հրապարակվեցին 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ հայկական կողմից ռազմական գործողությունները ղեկավարած գեներալների անունները։
Ադրբեջանի շինծու և ապօրինի դատավարության ժամանակ Բակո Սահակյանը պատասխանել է մեղադրող Տարանա Մամեդովայի հարցերին։
Իր ցուցմունքում Բակո Սահակյանը նշել է, որ այդ ժամանակ հայկական կողմից գործողությունները ղեկավարում էին Հայաստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։