Փաշինյանը հայտնել է, որ Էրդողանին հրավիրելու է Հայաստան. Ակոս

Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրելու է Հայաստան 2026-ին Երեւանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
Նշենք որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ստամբուլում։ Այսօր երեկոյան Դոլմաբահչե պալատում տեղի կունենա Թուրքիայի նախագահի հետ հանդիպում։