ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից2018-ին մարդիկ փողոցներում փոխակերպեցին ատելությունը իրենց երկրի ղեկավարի նկատմամբ ատելությանԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Համասի ռազմական թևի ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասինԱրտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է նռնակ, անձնագիրԻսրայելի պաշտպանության բանակն առաջին անգամ խոստովանեց, որ իրանական հարվածների հետևանքով ռազմական թիրախներ են վնասվելՍամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման ԲաղդասարյանինՀայաստանում սննդամթեքը համատարած թանկացել էԿարենը և Վաչեն կմասնակցեն «Անորա» ֆիլմին նվիրված քննարկմանըԲարեկամության մետրոյի մոտ ավտոբուսը հպվել է ավտոքարշակին, վերջինի վարորդն էլ հայհոյել և հարվածել էՎերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը․ ՔԿՆիկոլի հակաեկեղեցական հիստերիային ամենաստոր եղանակով միացել է ԵՊՀ ռեկտորը․ ՀակոբյանԵՄ-ն ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունըԱրթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսովՀՅԴ-ականները ռուս գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԱՄԷԳազ չի լինելու հուլիսի 11-ին7 տարի մեզ հետ վիճում էին, կծողական ակնարկներ անում, ծաղրում... վնիզապնը տեղ հասավ, ու հիմա բռնապետության մասին սկսել են խոսել՝ որպես մեծ բացահայտում. Կարեն ՎրթանեսյանԵրևանի Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ«Սիվիլնեթը» սխալվում է. Ermenihaber.amՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներԱրման Ծառուկյանի հարվածից մարզիչը դուրս է ընկել օկտագոնից (տեսանյութ)«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել առցանց աշխատանքային քննարկում49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտԽոշոր վթար, բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107»-ը, վիրավnրները ոստիկանության ծառայողներ են․ ShamshyanԴոլարն ու եվրոն էժանացել ենԳլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունը նոր պետ ունի. կադրային բարեփոխումներ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողիՆերքին Շենգավիթի խանութներից մեկում մեծ քանակությամբ ժամկետանց սննդամթերք են հայտնաբերելՀետևից խփողները և իմ ընկեր Արթուր Սարգսյանը. Լիլիթ ԳալստյանԱստծո տան դեմ ցանկացած նկրտում, ցանկացած չարություն չպիտի մնա անպատիժ. Ահարոն քահանա ՄելքումյանՉեն տրամադրում ձայնագրությունները․ ի՞նչ է տեղի ունեցել Արթուր Սարգսյանի դատական նիստի ժամանակ (տեսանյութ)Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Փաշինյան
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ
Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Հայաստան հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթին. ԶախարովաՆոր նշանակումներ Մայր աթոռում
ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին. ԴատախազությունԱրցախի խորհրդարանը լսումներ է կազմակերպել տեղահանված արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրերի վերաբերյալ (տեսանյութ)ԱՄՆ-ն միջնորդական դեր ունի Երևան-Բաքու գործընթացում, չնայած հանգամանքին, որ կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների. Սուրեն ՍարգսյանԵկեղեցու դեմ շարունակական հարձակումները նոր իրականություն են ստեղծում, և մեր կարևոր խնդիրն է՝ հասկանալ «նորությունները»՝ ճիշտ որոշումների համար. Վահե ՀովհաննիսյանՎաշինգտոնում քննարկվել է Արցախի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի հարցըՍրանք ուղղակի բռնաճնշումներ չեն, սա պայմանավորվածությունների արդյունք է Էրդողանի և Ալիևի հետ. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)Երևանում «Լադա»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին. կա տուժածՀրայր սարկավագ Հակոբյանը մեղադրվում է զուտ նրա համար, որ Բագրատ Սրբազանի կողքին է եղել․ փաստաբան (տեսանյութ)
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ-ն ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների մասին
Ստեղծե'ք հավասար պայմաններ և հրապարակե'ք այն ձայնագրությունները, որ քննչական մարմնի որակմամբ, կենցաղային բնույթ են գրում, ու բոլորը կհասկանան․ փաստաբան (տեսանյութ)Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի հայտարարությունը՝ Արմեն Դանիելյանի որոշման վերաբերյալԵՊՀ-ում կադրային ջարդ է. քաղաքացիական հայացքների համար ԵՊՀ-ից ազատվել է Էդուարդ Գալստյանը
Քաղաքականություն

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի՝ հասնելու երկարաժամկետ, կայուն և արդար խաղաղության․ Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին։

«Շնորհակալություն միջոցառման մասնակցության համար, որի խորագիրը՝ սոցիալական արդարությունն, շատ կարևոր է։ Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանը ցուցաբերում է ակտիվ ներգրավվածություն այս թեմայի շուրջ քննարկումներում։ Նաև ցանկանում եմ ընդգծել, որ մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ուշադրությունն այս հարցին ևս մեծ նշանակություն ունի։

Ձեր այցը հատկապես կարևորում եմ՝ հաշվի առնելով հայ-չեխական հարաբերությունների ակտիվ զարգացումը վերջին շրջանում։ Վստահ եմ, որ այս այցը ևս կնպաստի մեր երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը և այդ դրական դինամիկայի շարունակությանը»,- նշել է նախագահը։

Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար. «Շնորհակալություն, որ այսօր հյուրընկալում եք ինձ, մեր դեսպանին և իմ թիմին։ Սա իմ առաջին այցն է Երևան, Հայաստան, և կատարում եմ այն մեծ գոհունակությամբ։ Ձեր երկիրը հրաշալի է։ Անկեղծորեն տպավորված ենք Հայաստանի ձեռքբերումներով, մասնավորապես՝ թվայնացման և մի շարք այլ կարևոր ոլորտներում»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա համագործակցության հեռանկարները՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների, թվայնացման և հարակից ոլորտներում երկու երկրների փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները և անվտանգային իրադրությունը։ Այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի՝ հասնելու երկարաժամկետ, կայուն և արդար խաղաղության, պատրաստ է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարևանների հետ՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։

Երկուստեք բարձր են գնահատվել վերջին տարիներին Հայաստանի իրականացրած ժողովրդավարական բարեփոխումները։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է դատական համակարգի բարելավման, պետական ինստիտուտների կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ ընդգծելով բարեփոխումների շարունակականության կարևորությունը։ Հայաստան-Չեխիա գործընկերության համատեքստում կարևորվել է նաև այդ ոլորտներում փորձի փոխանակումը և համագործակցության խորացումը։