Թուրքիան կօգտագործի դիվանագիտական միջոցները տարածաշրջանում կայունության համար․ Էրդողանը՝ Փաշինյանին

Թուրքական կողմը նույնպես մանրամասներ է հայտնել վարչապետ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումից։
Ըստ Anadolu-ի՝ հանդիպան ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կօգտագործի դիվանագիտական բոլոր միջոցները ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։
Թուրքական Anadolu-ն հայտնում է՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանին վերաբերող ընթացիկ զարգացումները, մասնավորապես Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները։
Էրդողանը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության շուրջ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները»: