Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն հարաբերությունների կարգավորման համար

Ստամբուլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Թուրքական Anadolu-ն հայտնում է, որ Էրդողանը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության շուրջ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյան-Էրդողան հանդիպմանը քննարկվել են նաև այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։