Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սեմնան քաղաքից 36 կմ հյուսիս-արևմուտք:
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին չեն հաղորդվում։