Թրամփը կհանդիպի ազգային անվտանգության թիմի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվերադառնա Սպիտակ տուն և հանդիպում կանցկացնի ազգային անվտանգության թիմի հետ։
Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Թրամփը գնացել է Նյու Ջերսիի իր գոլֆի ակումբ՝ իր կողմնակիցների հետ ընթրիքի։
Սպիտակ տան կողմից տարածված ժամանակացույցի համաձայն՝ ԱՄՆ նախագահը Վաշինգտոն կմեկնի շաբաթ երեկոյան: