Իսրայելի բանակը գիշերային հրետակոծությունից հետո հայտարարեց Իրանի դեմ նոր հարվածների մասին

Իսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա նոր ավիահարվածների սկզբի մասին։
Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
Այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իսրայելի տարածքի վրա Իրանի կողմից իրականացված ևս մեկ հրթիռային հարձակումից հետո։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի մի քանի շրջաններում ազդանշաններ են հնչել այն բանից հետո, երբ Իրանից Իսրայելի պետության ուղղությամբ հրթիռներ են հայտնաբերվել», - ասվում է հաղորդագրության մեջ։