Թրամփը հայտարարել է, որ Իրանին առավելագույնը երկու շաբաթ է տալիս բանակցություններ սկսելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանին առավելագույնը երկու շաբաթ տալ՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու փորձ կատարելու համար, կանխելով Վաշինգտոնի կողմից Իսլամական Հանրապետությանը հարվածելը։
Նա այս մասին ասել է Նյու Ջերսիում լրագրողների հետ զրույցում։
«Մենք նրանց ժամանակ ենք տալիս։ Ես կասեի, որ երկու շաբաթը կլինի բավարար», - ասել է ԱՄՆ նախագահը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հունիսի 19-ին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ կարդացել է Թրամփի կարճ գրավոր հայտարարությունը, որում ասվում է, որ, ամերիկացի առաջնորդի կարծիքով, կա Թեհրանի հետ դիվանագիտական երկխոսության հնարավորություն նրա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը կորոշի, թե արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։